Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «ԱՆՏԵՂՅԱԿ» ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՎ «ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ» ԳՆԱՑՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ

05/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ադրբեջանը, պարզվում է, ըստ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, «տարբեր կրոնների, տարբեր կրոնական խմբավորումների միասին ապրելու կարողության դրսեւորման հրաշալի վիճակ է»: Այսպիսի հայտարարություն, որ ավելի շուտ կենաց է հիշեցնում, արել է ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ` հունիսի 3-ին:

Պետքարտուղարության կայքէջի համաձայն, Քերրին նախ հիշեցրել է, որ վերջին ամիսներին քանիցս զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, տեղեկացնելով նաեւ, թե մինչեւ իրենց զրույցը Մամեդյարովը հանդիպել է Ամերիկյան հրեական հանձնաժողովին եւ «կանգնած ծափողջույնների արժանացել, երբ խոսել է հակասեմականության դեմ պայքարելու ու բազմազանության եւ բազմակարծության պատրաստակամության մասին»:

Որ Մամեդյարովը կարող է իր ու Ադրբեջանի գլուխը գովել, հասկանալի է, սակայն այնքան էլ հասկանալի չէ, անգամ դիվանագիտական բարեհաճության ու նրբանկատության պարագայում ԱՄՆ պետքարտուղարը կարող է ամենայն հանգստությամբ ներկայացնել Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերը բազմա… պատրաստակամության մասին, երբ մարդու իրավունքներին առնչվող գրեթե բոլոր զեկույցները հակառակն են պնդում:

«Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Աֆղանստանում… հավասարապես կարեւոր է հյուսիսային տեղաբաշխման ուղու, նաեւ հարավային գազամուղի եւ այլ հարցերի առումով, որ մեծագույն կարեւորություն ունեն մեզ համար», ասել է Քերրին:

Այդուհետեւ պետքարտուղարը կտրուկ անդրադարձ է կատարել ղարաբաղյան խնդրին: «Խոսել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին: Դա սառեցված հակամարտություն է, ինչպես մենք կոչում ենք, մի հակամարտություն, որ սպառնում է տարածաշրջանում կայունությանը, եւ ինչով մենք պետք է զբաղվենք», հասկանալի չէՙ ինչ համատեքստում նշել է Ջոն Քերրին մի տեսակ դիլետանտ ներկայանալով: Նրա խոսքերով. «Որպես Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը լուրջ հետաքրքրություն ունի օգնելու Ադրբեջանին եւ Հայաստանին` ի վիճակի լինելու գտնել առաջ տանող ուղին»:

«Ես կարծում եմ, որ առաջ գնալու ուղի կա, եւ մենք կշարունակենք աշխատել հանդարտորեն ու համբերատար խրախուսելով կողմերին կամ վստահության միջոցներ հիմնել եւ կարգավորման ուղի գտնել», Մամեդյարովին ջերմ ողջունող Քերրին այսպես է ձեւակերպել Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, հետաքրքրական շեշտադրում անելով. «Երկուսն էլ նախկինում մոտ էին, սակայն վերջին պահին ինչ-որ բաներ տեղի ունեցան, ինչը բոլորին զրկեց այդ հնարավորությունից»:

Վերջին արտահայտությունն, իհարկե, մեկ հասցեատեր ունի, որ այս ողջ խոսակցության ընթացքում կանգնած է եղել ԱՄՆ պետքարտուղարի կողքին, սակայն Քերրիի խոսքը մնացել է ընդհանուր ձեւակերպմամբ:

Այսքան, փաստացի, անտեղի ասվածին Մամեդյարովն էլ իր բաժինն է ավելացրել, թե Ադրբեջանը հարեւան Հայաստանի հետ «հաստատապես ուզում է ապրել խաղաղ` արժանապատվությամբ… դեպի պայծառ ապագան կնայենք ու կապրենք կողք կողքի որպես լավ հարեւաններ»:

Ռազմատենչ հռետորաբանությամբ արդեն բոլորին հոգնեցրած Ադրբեջանի թիվ մեկ դիվանագետը բնավ չի ամաչում ստել ի լուր աշխարհի, հետն էլ խոսել պայծառ ապագայից այն պարագայում, երբ Ադրբեջանում հայատյացությունն ու հակահայկականությունը պետական քաղաքականության ողջ էությունն են:

Ինչեւէ, երեկ նույն պետքարտուղարի հետ հանդիպել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որի մասին դեռ կտեղեկացնենք: Նշենք միայն, որ Վաշինգտոնում նախատեսված էին նաեւ Նալբանդյանի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում, հանդիպումներ ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ ելույթը Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԱՏՎԵԼ «ՀԱԲՌԳԱԾՆԵՐԻՑ»

Հաջորդ գրառումը

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական