Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոսկեպարի և Կիրանցի եկեղեցիները՝ «աղվանական»

14/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական տարբեր շրջանականեր Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանները անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Արդեն անդրադարձել ենք, օրինակ, 2023 թվականի նոյեմբերի 23-24-ին Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնին, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը (https://t.me/zangezuravtonomia/47872?single): Կամ, օրինակ, դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացված «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը (https://t.me/AzeSputnik/52778)։ Նախորդ տարում բացվեց նաև  «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, իսկ մինչ այդ արդեն ադրբեջանական մեդիա տիրույթում կային «Արևմտյան Ադրբեջան» անվանումով բազմաթիվ նոր հարթակներ https://oxu.az/society/759665։ Այս և այլ գործիքներով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է Հայաստանի տարածքը ներկայացնել որպես ադրբեջանական, տարածել ռասսայական խտրականություն և հայկական մշակույթը ներկայացնել որպես աղվանական և թյուրքական (https://www.youtube.com/@QerbiAzerbaycanTV/videos, մանրամասն տե՛ս «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը», https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf) հոդվածներում։

Այս համատեքստում ադրբեջանական մեդիահարթակներում անդրադարձ է կատարվում նաև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հուշարձաններին, դրանց «աղվանական ծագմանը» և հայկական կողմի վերանորոգումներով «աղվանական հետքերի» վերացմանը https://www.adalet.az/az/posts/detail/mekrli-ermeni-plani-serhede-yaxin-mebedler-niye-tecili-temire-baglanir-1718180959։ Հոդվածում այս անգամ «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն և Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցիները, հատուկ նշելով նաև, որ առկա են նույն «կարգավիճակում» գտնվող այլ հուշարձաններ ևս։

Կիրանց գյուղի Սբ․ Երրորդություն եկեղեցին տեղական կոպտատաշ քարից կառուցված 19-րդ դարի եռանավ բազիլիկ եկեղեցի է։ Նման օրինակներ հայտնի են տարածաշրջանի բազմաթիվ բնակավայրերում (Բարեկամավանի Սբ․ Գևորգ, Աչաջրի Սբ․ Աստվածածին և այլն)։ Եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ Այժմ իրականացվում են կառույցի նախնական տեսքին ուղղված վերանորոգման աշխատանքները։ Հուշարձանի հիմնական առանձնահատկությունը տանիքն իրենց վրա կրող երեք զույգ ամբողջական քարե սյուներն են։ Եկեղեցու հարավային ավանդատան պատուհանի արտաքին վերին հատվածում պահպանվել է «1888 ամի» թվականը, իսկ դրանից աջ հայերեն արձանագրության հատված (մանրամասները շուտով կտեղադրվեն կայքի ՀՀ սահմանային հուշարձանների մշտադիտարկմանը վերաբերող հատվածում (https://monumentwatch.org/hy/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%b7%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4/)։

Ոսկեպարի Սբ․ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին 6-րդ դարի վերջով- 7-րդ դարասկզբով թվագրվող կառույց է։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Կառույցի վրա արձանագրություններ չեն պահպանվել։ Առանձնահատուկ են հատկապես շինության վրա առկա խաչային հորինվածքները, որտեղ գնդի վրա կանգնեցված խաչերը՝ շնորհիվ խաչաթևերի խարսխաձև հավելումների, նմանվում են կարթերի կամ նավախարիսխների (տե՛ս Պետրոսյան 2008, 39)։ Եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, ներկայումս նախատեսվում է կառույցի ծածկասալերի վերանորոգման աշխատանքներ (https://monuments.am/articles/832?type=news&fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2Mmd5qkQwOnvhD88ZCiQhDQDRDWhVXAOJp5EsZB7Vz6Ll_aNVs4wQI-j0_aem_AV0UqfEf5pMiReuopvijeDu2or6dMQQYb0fLK6J_Szrhr4MFX827492lMZpABVr5e8Z1c3bX2un8sOyt37Bt2kWO)։

Ադրբեջանական «մեղադրականում» անդրադարձ է կատարված նաև Երերույքի տաճարի վերանորոգմանը, որտեղ տաճարը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջանի Շորայալի Ագին շրջանի տարածքում, Արփաչայի ձախ ափին գտնվող հին թյուրքական կոթող»։ Ավելին երաևակայել ուղղակի անհնար է՝ վաղքրիստոնական տաճարը հռչակել «թյուրքական կոթող»: Նշենք նաև, որ 5-6-րդ դարերով թվագրվող քրիստոնեական հուշարձանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի Ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում, իսկ ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակներում, ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ  (https://escs.am/am/news/19236?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2cs2Ds6r5h1b3gp1er-BHZm8nYDQFVcad6VF948qFhf4WURcCv6xRzHqc_aem_AV2b07wTA3ApdNaRSI3RE9jcrfDEMcoboArYoLgJ5tsZR4bSoEKFbtT48Z1jGGvQjfT8b3Y8-JeMWrAUOoDTiN2b)։

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը օրեցօր ընդլայնում է իր «աղվանականացման» սահմանները՝ իր մեջ ամփոփելով Արցախի, Ուտիքի և Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանների գրեթե բոլոր քիրստոնեական հուշարձանները։ Այսպիսով ադրբեջանական կողմը մեծացնում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի (և հատկապես սահմանային շրջանների), հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Նման, անընդհատ հնչեցվող անհեթեթությունները չեն պարունակում որևէ գիտական հենք և ունեն հստակ ռասսայական խտրականության և ազգային ատելության քարոզչության բնույթ, գրում է monumentwatch.org-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շատ դժվար և խնդրահարույց բան է պետական բյուջեով հյուրանոց կառուցել և տալ Արցախում հյուրանոց կորցրած մարդուն. Գևորգ Պապոյան

Հաջորդ գրառումը

Իրավապահները խուզարկել են ՀՅԴ գրասենյակները

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Միջազգային

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Հաջորդ գրառումը

Իրավապահները խուզարկել են ՀՅԴ գրասենյակները

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական