Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

Շատ դժվար և խնդրահարույց բան է պետական բյուջեով հյուրանոց կառուցել և տալ Արցախում հյուրանոց կորցրած մարդուն. Գևորգ Պապոյան

14/06/2024
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մշակել ենք ոսկերչության  և ադամանդագործության հնգամյա ծրագիր, ինչի արդյունքում նախատեսվում է արտադրական ծավալները հասցնել 150 միլիարդի՝ ոսկերչության և 120 միլիարդի՝ ադամանդագործության գծով, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրին՝ բանախոսը տեղեկացրեց, որ այն իրականացվելու է ՀՀ չորս մարզում. մեղվաբույծներին փոխհատուցվելու է մեղվափեթակների 50 տոկոսը։

«2023  թվականը, ցավոք, մեղվաբուծության համար լավ տարի չի եղել, և սա ազդել է ամբողջ բուսաբուծության ոլորտի վրա, որովհետև մեղուները փոշոտում իրականացնող կենդանիներ են։

Կարողացել ենք բուժանյութերի միջոցով լուծել Շիրակի հարթավայրում ի հայտ եկած ստանդարտ չափերից մեծ մկնանման կրծողների հարցը։ Դրանք հսկայական վնասներ են տվել մեր գյուղացիական տնտեսություններին, բայց օպերատիվ կազմակերպեցինք դեղերի գնումները։ Նմանատիպ վիճակ էր ծղրիդների հետ՝ արդեն Գեղարքունիքի մարզում, մնույնպես գյուղացիներին ապահովվեցինք համապատասխան դեղամիջոցներով»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով արցախահայության կարիքներին ուղղված ծրագրերին՝ Գևորգ Պապոյանը հիշեցրեց՝ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որով Արցախից բռնի տեղահանված անձինքն հնարավարություն կունենան բնակարաններ ունենալ Հայաստանում։

«Ես կարող եմ համարել, որ այդ ծրագիրը լուծված է, այն ընդամենը ժամանակի հարց է։ Բիզնեսի աջակցության տեսանկյունից մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, և Լեռնային Ղարաբաղից եկած գործարարները կարող են օգտվել մեր առաջարկած ծրագրերից։ Եթե կան բիզնես-գաղափարներ, ինքս պատրաստ եմ  հանդիպել և քննարկել, թե  ինչ կարող ենք իրենց համար անել։

Եթե աշխարհի զարգացած երկրներում հարյուր հազար փախստական հայտնվեր, միշտ կհայտնվեին վրանային ճամբարներ,  բայց մեր երկրում նման իրավիճակ չի եղել։

Այո՛, մարդն, օրինակ, հյուրանոց է կորցրել, բայց եթե իր առաջարկն այն է, որ պետական բյուջեով իր համար հյուրանոց կառուցենք և տանք, դա շատ դժվար և խնդրահարույց բան է»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ նման քայլ թույլ տալու համար պետությունը պետք է հրաժարվի հանրային նշանակության բազմաթիվ ծրագրերից՝ճանապարհներ, ջրամբարներ կամ թունելներ կառուցելուց, կենսաթոշակները ժամանակին և պատշաճ վճարելուց։

Ամփոփելով Իրանի հետ Հայաստանի տնտեսական գործակցությանը՝ նախարարը նշեց՝ շատ դժվար է ստանդարտ ապրանքատեսակներով մուտք գործել իրանական շուկա, քանի որ իրանական շատ ապրանքատեսակների ինքնարժեքները շատ ցածր են. առավել հեշտ է ապահովվել այն ապրանքների արտահանումը, որոնք Իրանում չեն արտադրվում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից 6 ամիս ժամկետով արգելել ենք մի շարք ապրանքների արտահանումը. էկոնոմիկայի նախարար

Հաջորդ գրառումը

Ոսկեպարի և Կիրանցի եկեղեցիները՝ «աղվանական»

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին. Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ

18/05/2026
Մշակութային

Կաննում կայացել է Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրություն

18/05/2026
Նորություններ

Լիբանանը եղած է Ցեղասպանութենէն ետք հայ ժողովուրդին վերազարթօնքի կեդրոն. Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ

18/05/2026
Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Ոսկեպարի և Կիրանցի եկեղեցիները՝ «աղվանական»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական