Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացվեց Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը

Ստեփան Պապիկյան
14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
145
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս Երեւանի Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնում տեղադրված է տարածաշրջանում առաջին՝ «Ազնավուր» գերհամակարգիչը:

Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի շահագործումն ու սպասարկումն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից: Այս բացառիկ կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը, Եվրոպական միությունը, ՀՀ ԳԱԱ-ն, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ԱԹՈՍ (ներկայում՝ Էվիդեն) ընկերությունը: Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին պետական, դիվանագիտական, գիտական եւ մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ:

Կենտրոնում տեղադրված «Ազնավուր» գերհամակարգիչը նվիրաբերվել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին Ֆրանսիայի Թուլուզի Համակարգչային գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի կողմից:

 «Ազնավուր» գերհամակարգչի ձեռք բերումը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի եւ Ֆրանսիայի Թուլուզի Համակարգչային գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի 25 տարվա համագործակցության արդյունք է:

Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանն առաջինն է, իսկ Եվրասիական տնտեսական միության մեջ երկրորդը, որտեղ նման գերհամակարգիչ է տեղադրվել: Այս նորագույն ենթակառուցվածքը լուրջ խթան է Հայաստանում հաշվողական գիտության զարգացման համար:

Գերհամակարգիչն ունի 1 տերաֆլոպ հզորություն: Այն բաղկացած է մոտ 24500 միջուկներից՝ միացված արագագործ կապուղիներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բարձր հաշվողական խնդիրներ: Գիտնականները կարող են հասանելիություն ունենալ մինչեւ 1500 տերաբայթ հիշողության սարքերի: Գերհամակարգիչը կարող է օգտագործվել արհեստական բանականության, թվային գիտության, մեքենայական ուսուցման, քվանտային ֆիզիկայի, աստրոֆիզիկայի եւ այլ ոլորտներում: Հայաստանի համար գիտության զարգացման նպատակով հզոր հաշվողական ռեսուրսներ շատ են հարկավոր:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ավելի կայուն եւ անվտանգ Հայաստան փնտրելիս

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ավելի կայուն եւ անվտանգ Հայաստան փնտրելիս

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական