Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մինսկի դիվանագիտական արձագանքը՝ Փաշինյանի ուլտիմատումներին

Հայաստանը հետ է կանչել Բելառուսում իր դեսպանին. ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների։

***

Նշենք, որ այսօր, ԱԺ-ի ամբիոնից Փաշինյանը հայտարարել է. «Այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։ Ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ։ Ես արձանագրում եմ, որ այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկենաշենկոն»։

Փաշինյանն ասաց, թե Լուկաշենկոն պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։

Բելառուսը հանգիստ է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ. Հայաստանի ղեկավարի հայտարարությանն ի պատասխան՝ ասել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին. հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները։ Մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, ում հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Շպակովսկին ընդգծել է, որ Բելառուսը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը։

 «Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ։

«Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ» մոտեցումը։ Մենք եղբայրական Ադրբեջանի հետ շփվել ենք և կշարունակենք համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- ընդգծել է Շպակովսկին։

ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյն էլ նույն թեմայի առնչությամբ ասել է. «Փաշինյանը պետք է դեռ հասկանա, որ Երեւանում բողոքներ են ընթանում»։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն մայիսի 15-17-ը պետական այցով գտնվում էր Ադրբեջանում, որի շրջանակում այցելել է օկուպացված Արցախ։ Նա հայտնել է, որ Մինսկը եւ Բաքուն միանման են հասկանում խաղաղությունը եւ այն, թե դեպի ուր է այն շարժվում, ինչպես նաեւ առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին աջակցել Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։