Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՀՀ իշխանական շրջանակների կողմից տարածված կեղծիքին պետք է պատասխանել. Արցախի իշխանությունների հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել:

Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը:

Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած անհնազանդության ակցիային՝ Արցախի իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից և բոլոր կողմերին կոչ անում ցուցաբերել զսպվածություն»,-ասված է շտաբի հայտարարության մեջ: