Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

06/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ասենք, թե նախագահ Սարգսյանը հենց այսօր իր մոտ կանչի (ոչ թե հրավիրի) Սուրիկ Խաչատրյանին ու ոչ թե հերթական մեդալը տա, այլ պարզապես վտարի Հայաստանից, հետո՞… Այսինքնՙ դրանից ինչ-որ բան կփոխվի՞, ի՞նչ տարբերությունՙ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ապրում է նաեւ Սուրիկ Խաչատրյանը, թե՞ ապրում ենք մի երկրում, որտեղ Սուրիկ Խաչատրյանը չի ապրում: Ի վերջո, վերջինս կարող է մեկնել արտասահման (եթե արդեն չի մեկնել կամ դրա միտքը չունի), հանգիստ, իր կուտակած… զինամթերքովՙ չէ, այլ միջոցներով, մի գործ դնել, ավելի հարստանալ ու դառնալ… բարերարՙ ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամին մի հարյուր հազար դոլար նվիրաբերել ու հայկական բոլոր հեռուստաընկերությունների եթերում երեւալ: Հայաստանում, իհարկե, նրան կհիշենք, բայց կխոսեն նաեւ այն մասին, թե «ինչ հաճելիորեն փոխվել է Սուրիկ Խաչատրյանը», ու ինչպես Վանո Սիրադեղյանին, այնպես էլ Սուրիկ Խաչատրյանին, կարելի է հետ կանչել, խնդրել, որ գա: Ի դեպ, եթե Հայաստանը ոստիկանապետություն է, ինչպես հաճախ կարելի է լսել ընդդիմությունից, ապա այդ ոստիկանապետության հիմնադիրը հենց Վանո Սիրադեղյանն է: Նա, Սուրիկ Խաչատրյանից, իհարկե, սկզբունքորեն տարբերվում է, օրինակ, Վանոն արձակագիր էր, հրապարակախոս (երանի այդպես էլ մնար), բայց Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն արձակագիր չէ, այլ հազիվ թե ծանոթ լինի Վանո Սիրադեղյան արձակագրին, թեկուզ: Բայց, որպես պետական, քաղաքական գործիչ, այս երկուսը «նույնն» են, երկուսն էլ իրենց ժամանակների «մորոզ»-ներն են, երկուսից էլ կարելի է «մրսել», երկուսն էլ ունեն զորք, զինամթերք ու համարձակությունՙ կրակելու, եթե պետք է կրակել: Սիրադեղյանին Հայաստանից վտարեցին կամ հեռացրին, կամ խնդրեցին, որ հեռանա, բայց առանց Սիրադեղյանի Հայաստանը, պարզվեց, ոչնչով չի տարբերվում Սիրադեղյանով Հայաստանից: Հիմա նույնը կարող են անել Սուրիկ Խաչատրյանի հետ: Նախագահը նրան կարող է ոչ թե «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան տալ, այլ, օրինակ, Նոր Զելանդիայի տոմս: Համ արտասահման է, համ այնտեղ հայ հազիվ թե լինի, համ էլ մի տեսակ «աշխարհի ծայրն է» որ կա: Բայց, ինչպես տեսնում ենք մեր նորագույն պատմությունից, Խաչատրյանի մեկուսացումը չարքին ու «գաղջաստեղծներին» չի մեկուսացնում, իրավիճակ չի փոխում, բարոյականության չափանիշներ չի փոխում ու բարոյական դաշտի գերակայություն չի առաջացնում:

Հետեւաբար, Սուրիկ Խաչատրյանըՙ իր բոլոր թերություններով ու թերացումներով հանդերձ, քավության նոխազ չէ: Որովհետեւ հետագայում մշտապես կգտնվեն էլի «սուրիկխաչատրյաններ», որոնք իրենց վրա` ինքնակամ, թե ստիպողաբար, կվերցնեն համակարգի ողջ գաղջն ու կհեռանան կամ կհեռացվեն:

Թե որտեղ է մեր խնդիրը, կարծում ենք, հասկանալի է, այն էլ վաղուց: Այն մարդկանց մեջ չէ, որքան էլ այդ մարդիկ համակարգ կազմեն, համակարգի մեջ է, մի համակարգ, որը ստեղծեցին եւ որտեղ մտան մարդիկ, ովքեր հենց նոր էին վերադարձել պատերազմից, ինչը, վերջին հաշվով, ամենասրբազանն անգամ լինելու պարագայում, հանցագործություն է, որովհետեւ պատերազմը մարդկային հարաբերությունների ամենասարսափելի դրսեւորումն է, հետեւաբար պատերազմից եկածները գիտեն, թե ինչ է մարդկային հարաբերությունների ամենասարսափելի դրսեւորումը: Պարզապես պատերազմից եկածներըՙ անխտիր բոլորը, պետք է ոչ թե իշխանություն դառնային ու համակարգ ստեղծեին, այլ վերականգնվեինՙ պատերազմից, որին եթե մասնակցել ես, ուրեմն ամեն օր տեսել ես, թե ինչպես են սպանում, այրում, ջարդում, ճզմում, բռնաբարումՙ մարդուն ու նրա երազանքները: Եթե այս ամենը չես տեսել ու եթե այս ամենն ինքդ չես արել, ուրեմն դու պատերազմից չես եկել ու չգիտես, թե ինչ է դա:

Հանգստանալ է պետք, եթե հնարավոր լիներ ազգովին գնալ որեւէ ծովափ, ապա հրաշալի կլիներ, հանգստանալ է պետք ու վերականգնվել է պետք, քանի որ երբ ցանկանում ես այլ կերպ ապրել, պետք է այնպիսի մի բան անես, ինչը երբեք չես արել: Իսկ մենք միշտ անում ենք այնպես, ինչպես արել ենք, գուցե հենց այդ պատճառով էլ երբեք չենք ապրել այնպես, ինչպես կցանկանայինք ապրել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական