Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվությամբ աջակցել Երևանին և Բաքվին

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում. հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի սկսված գործընթացին։ Ելնում ենք նրանից, որ այն պետք է կրի կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ։  Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել», – ասել Է դիվանագետը։