Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սթափ մտածողներ մնացե՞լ են վարչախմբում

Հակոբ Ավետիքյան
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
116
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային, քաղաքական, սոցիալական, նույնիսկ հոգեւոր ոլորտներում բազմաթիվ, բազմատեսակ ու բնական են հակասությունները, տարակարծությունները, կողմնորոշում պահանջող խնդիրները, որոնց նկատմամբ, հատկապես ներկա բարդ ժամանակներում, շատ բնական, հաճախ նույնիսկ անհրաժեշտ են անհատական, ընդհանուրից տարբերվող դիրքորոշումները, տեսակետների բախումը: Այս առումով զարմանալի միակարծություն, դոգմատիզմին մոտեցող համահարթեցված վիճակ է ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցությունը, որն արդեն հինգ տարուց ավել միահեծան իշխանություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, որդեգրել շատ ավելի այլամերժ՝ քան պառլամենտարիզմի տարատեսակների մեջ ամենահոռին համարվող «Խորհրդարանական բռնատիրությունը» (Parliametarian Dictatorship), օրենսդիր ու գործադիր իշխանությունների միաձուլմամբ նաեւ, որով, ի դեպ, ժամանակին գործել է Ֆաշիստական Գերմանիան:

Անցնող վեց տարիներին վերոհիշյալ կուսակցությունը, ճիշտ է, ունեցել է անհատական լքումներ, կուսակցական համակարգից,- օրենսդիր ու գործադիր,- հեռացողներ, նույնիսկ ընդդիմադիր ճամբար անցնողներ, որոնց թիվը սակայն եղել է շատ փոքր՝ համեմատած վերջին տարիներին մեր պետության ու ժողովրդի կրած կորուստների, արտաքին ու ներքին փորձությունների ու փորձանքների ահագնության հետ:

Ո՞րն է պատճառը «Քաղաքացիական պայմանագրի» այսպես եւ այսքան, սովետական խոսույթով ասած՝ շարքերի կուռ միասնության: Նույնիսկ ՀՅԴաշնակցությունը, որը մինչեւ անցյալ դարի 60-ականներ արտասահմանում ունեցել է ներքին ամենախիստ կարգապահությունը, ավելի շատ այլախոհներ, այլակարծիքներ է ունեցել, քան «ՔՊ»ն այսօր, որը, հետեւցնելով իր անունից՝ պայմանագրային համաձայնության վրա պետք էր հիմնված լիներ, ուր քաղաքացին որեւէ պահի կարող է եւ ազատ է կնքած պայմանագիրը խզելու:
Իսկապես, ո՞րն է պատճառը ներքին այդ անխզելիության: Բազմատեսակ ու բազմաչափ կաշառք-պարգեւավճարնե՞րը, պաշտոնազրկո՞ւմը, այսպես կոչված կոմպրոմատնե՞րը, քաղաքական ու տնտեսական հաշվեհարդարնե՞րը… Հավանաբար՝ այդ բոլորը, որոնց վրա պատմաբան ընկերս ավելացնում է արժանահավատ մի հանգամանք՝ իշխող կուսակցության մեծամասնությունը բաղկացած է իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանցից, որոնք առանց «ՔՊ»ի ոչինչ են: Ընկերս մատնանշում է այդպիսիներից մի քանիսին, որոնց անունները չեմ նշում այստեղ, չշոյելու համար նրանց փառասիրությունը:

Ծանոթ եմ ոմանց առարկությանը նաեւ, թե «ՔՊ»ականները զգայուն հարցերը քննարկում են իրենց փակ նիստերում ու հետո միայն բաց ներկայացնում հանրությանը: Կասկածում եմ՝ դատելով արդյունքից, որոշումների մակարդակից: Նաեւ՝ խորհրդարանի նախագահի մի քանի օր առաջ ասածից՝ հեռացողները «դասալիքներ» են:

Ու երեւակայել, որ մեր երկիրը, պետություն եւ ժողովուրդ, ապրում է իր լինելիության ամենավտանգավոր ժամանակաշրջաններից մեկը ալեկոծ այս տարածաշրջանում, անվտանգային, սոցիալ-տնտեսական ու քաղաքական անստուգությունների հորձանուտում, որը կարծեք չի հետաքրքրում իշխանավորների խմբին ու նրանց հետեւորդներին ու շահառուներին: Նրանք, ինքնավստահության եւ անհաղթելիության դիմակները դեմքներին, տգետներին հատուկ հոխորտ քայլվածքով անցնում են մարդկանց առջեւով՝ միշտ պաշտպանված ոստիկանապետական զրահով, այս մայրաքաղաքից այն մայրաքաղաք գնում, բանակցում վասն ոչնչի, խորհրդարանում կոռուպցիայի դիրքերից հակակոռուպցիոն դասեր են տալիս բոլորին, հրապարակային ելույթներ ունենում լրատվամիջոցներով ու բարբառում անվերջ՝ «մեր դեմ խաղ չկա»… Գոնե հիշեին, որ մոտիկ անցյալում այդպես հոխորտացող մի այլ կազմակերպություն կար Հայաստանում, դարձյալ իշխող, որի իզն ու թոզը չկա այսօր:

Սթափ մտածող որեւէ մարդ կա՞ վարչախմբում:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռում

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները բռնության են ենթարկում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները բռնության են ենթարկում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական