Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները բռնության են ենթարկում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, որի մուտքը Հայաստան իշխանություններն ապօրինաբար արգելել են, բռնության է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Օդանավակաանի աշխատակիցները սկսել են վիրավորել Լեո Նիկոլյանին՝ փորձելով արթնացնել նրա էմոցիաները և կոնֆլիկտ հրահրել՝ հետագայում կալանավորման և Հայաստանից բռնի արտաքսման պատրվակ ստեղծելու համար։

Սակայն Նիկոլյանը չի ենթարկվել սադրանքներին եւ ամեն կերպ փորձել է խուսափել կոնֆլիկտից։ Այնուհետեւ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկը սկսել է ուժով հրել հացադուլի պատճառով հյուծված Նիկոլյանին։

Ակնկալում ենք Հայաստանի իրավապահ մարմինների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքը բռնությամբ ուղեկցվող միջադեպին։