ԱՄՆ Լուիզիանայի նահանգի սենատը մայիսի 30-ին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, Բատոն Ռուժից հաղորդում է Ամերիկայի հայկական խորհուրդը (ACA): Սենատի թիվ 151 օրինագիծը ոչ միայն ճանաչում է ԼՂՀ անկախությունը, այլեւ պատրաստակամություն է հայտնում աջակցելու նրան որպես ազատ եւ անկախ երկրի: Որոշումը, միաժամանակ, կոչ է անում Մ. Նահանգների նախագահին ու Կոնգրեսին սատարելու ԼՂՀ ինքնորոշմանը եւ դեմոկրատական անկախությանը, ինչպես նաեւ միջազգային հանրության հետ նրա կառուցողական մերձեցմանը:
Այսպիսով, Լուիզիանայի սենատը Մ. Նահանգների 4-րդ նահանգային օրենսդրական մարմինն է, որը ճանաչում է ԼՂՀ անկախությունը: