Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՇԱՑԱԾ ՊՈՌԹԿՈՒՄ

05/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ եվրոգավաթների մասնակից հայական երեք թիմերը մեկնարկեցին Եվրոպայի լիգայի մրցաշարում: «Գանձասարը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Ղազախստանի առաջնության ներկայիս առաջատար «Ակտոբեին»: Վերջինս հաստատեց այն կարծիքը, որ հայկական ակումբներից «Գաձասարին» իրոք ամենադժվարին մրցակիցն է բաժին հասել:

Երկու թիմերն էլ հենց խաղասկզբից դիմեցին վճռական գործողությունների: Ավելի կազմակերպված ու ակտիվ էին խաղում ֆիզիկական լավ տվյալներով աչքի ընկնող «Ակտոբեի» ֆուտբոլիստները, որոնք առաջին խաղակեսում մի քանի անգամ սպառնացին Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին: Վերջինս երկու անգամ փրկեց «Գանձասարին», իսկ մյուս դրվագներում հյուրերը վրիպեցին նպաստավոր դիրքերից: «Գանձասարի» ֆուտբոլիստները մի տեսակ կաշկանդված էին գործումՙ կարծես զգուշանալով մրցակցից: Նրանք գրոհները կազմակերպում էին փոքր ուժերով, ուստի պատահական չէր, որ առաջին խաղակեսում միայն մեկ անգամ վտանգավոր պահ ստեղծեցին: Սակայն Նարեկ Բեգլարյանի մոտ տարածությունից հարվածից հետո հյուրերի դարպասապահը հրաշքով փրկեց դրությունը:

Ընդմիջումից հետո խաղի տեմպը զգալիորեն աճեց, դաշտի տերերն էլ ավելի համարձակ ու վճռական սկսեցին գործել: Կարող էր աչքի ընկնել Դեյան Վուկոմանովիչը, որի հեռահար հարվածը մի փոքր բարձր ստացվեց: Իսկ ահա հյուրերը շուտով հասան հաջողության: Ձախ եզրից կատարած փոխանցումը մոտ տարածությունից գլխի հարվածով եզրափակեց քիչ առաջ խաղադաշտ մտած Սերգեյ Դավիդովը: Դաշտի տերերը 3 րոպե անց կարող էին վերականգնել հավասարակշռությունը, բայց Արտաշես Զաքարյանը մոտ տարածությունից աններելիորեն վրիպեց: Իսկ հյուրերը երկրորդ անգամ հասան հաջողության: 78-րդ րոպեին ձախ թեւից Ասխատ Թագիբերգենը մոտ 30 մետրից հոյակապ հարվածով գնդակը մխրճեց ցանցը:

Ի պատիվ գանձասարցիների, նրանք մինչեւ վերջ պայքարեցին հաշվի մեջ փոփոխություն մտցնելու համար: Եվ դա նրանց ի վերջո հաջողվեց: Խաղի վերջին րոպեին խառը իրադրությունում Արտակ Դաշյանը գրավեց դարպասը: Դաշտի տերերը կարող էին նույնիսկ փրկել խաղը, սակայն ավելացված ժամանակում Նարեկ Բեգլարյանի գլխի հարվածից հետո հաջող խաղաց հյուրերի դարպասապահ Անդրեյ Սիդելնիկովը:

Այսպիսով, «Գանձասարը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտություն կրեց եւ պատասխան խաղից առաջ հայտնվեց ծանր կացության մեջ:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին:

Սեւադա Արզումանյան («Գանձասար») – Խաղը ցույց տվեց, որ «Ակտոբեն» բավականին բալանսավորված թիմ է, որի խաղացողները լավ են տիրապետում գնդակին, շարժունակ էին: Բացի այդ, մրցակիցը խաղային պրակտիկա ուներ, իսկ մենքՙ ոչ: Կարծում եմ, որ մենք մեր հնարավորություններից ցածր հանդես եկանք: Մենք պետք է ավելի ստեղծագործ խաղ ցուցադրեինք եւ բացի այդ էլ, գոլային պահերն իրացնելիս մարզական բախտը մեր կողմը չէր: Իհարկե, մրցակցի դարպասապահն էլ լավ խաղաց: Այսօրվա խաղում սեփական ուժերի նկատմամբ հավատի պակաս կար: Կփորձենք լավ պատրաստվել պատասխան խաղում, որպեսզի հնարավորինս շատ միավորներ վաստակենք հայկական ֆուտբոլի վարկանիշը բարձրացնելու համար:

Վլադիմիր Նիկիտենկո («Ակտոբե») – Առաջին խաղակեսը վատ չդասավորվեց մեզ համար: Մենք վերահսկում էինք իրավիճակը, սակայն գոլային պահերը չիրացրինք: Մրցակիցն էլ ուներ արագ հարձակվողներ, որոնք խնդիրներ ստեղծեցին մեզ համար: Խաղավերջում մրցակցի խփած գոլը իհարկե որոշակի փոփոխություն մտցրեց այս դիմակայության մեջ, քանի որ «չոր» հաշվով հաղթանակն այլ արժեք է ունենում: Կարծում եմՙ գրանցվեց այնպիսի հաշիվ, որ պատասխան խաղում դեռեւս պայքարը կշարունակվի: Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանին, ապա նա դժվար թե հասցնի պատրաստ լինել պատասխան հանդիպմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-ՈՒՄ` ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Հաջորդ գրառումը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական