Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆ. «100 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ԵՍ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԸ ՉԷԻ ԳՆԻ»

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Էկոնոմիկայի նախարարը անդրադարձավ Վերահսկիչ պալատի «վերլուծություններին»

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը , երեկ անդրադառնալով Վերահսկիչ պալատի (ՎՊ), իր բնորոշմամբ, վերլուծություններին, նախարարության տեսակետը հայտնեց 4 հարցերի վերաբերյալ:

Առաջին հարցը հանրային 2 բիոզուգարաններին էր վերաբերվում: Ըստ էկոնոմիկայի նախարարիՙ Վերահսկիչ պալատն այդ ծախսն անարդյունավետ է գնահատել, նշելով, որ դրանք չեն աշխատում: Սակայն, նախարարի տեղեկացմամբ, 2-ն էլ աշխատում են: Այն հարցին, թե արդյո՞ք այդ զուգարանները եկամուտ են բերում, Վահրամ Ավանեսյանը պատասխանեց, որ հանրային զուգարանները չեն տեղադրվում եկամուտներ ստանաու համար:

«Ազգի» հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար 100 մլն դրամ ծախսել 2 հանրային որ զուգարանի ձեռքբերման համար, էկոնոմիկայի նախարարն ասաց, զուգարանները պետք է լինեն լավագույնները, այդպիսի զուգարաններ կան բոլոր տուրիստական վայրերում, եւ դրանք նպաստում են զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Այդուհանդերձ, Վահրամ Ավանեսյանն ընդունեց, որ այդ գնով զուգարանները նպատակահարմար չէր գնելը, ասելով. «Ես 100 մլն դրամով զուգարաները չէի գնի»:

ՎՊ երկրորդ դիտողությունը զբոսաշրջության ոլորտում նախարարության կողմից ստուգումներ չիրականացնելու մասին էր: էկոնոմիկայի նախարարի խոսքերով, այժմ գնում են ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնելուն, եւ այդ հարցում պետք է լինել զգույշ` տնտեսվարողներին չվնասելու համար:

Սկսնակ բիզնեսին վարկեր տրամադրելու մասին, որոնց մի մասը հետագայում փակվել է, Վահրամ Ավանեսյանի բնորոշմամբ, շատ զարմանալի կլիներ, եթե բոլորն էլ շարունակեին գործել, քանի որ այնտեղ, որտեղ ներդրումներ են կատարվում, 20-30 տոկոսն է կայանում: Հնարավոր չէ նաեւ առաջին տարում ունենալ 40-60 տոկոս շահութաբերություն: «Ազգի» հարցին, թե մինչ վարկեր տրամադրելը պետութունը նկատի չի՞ առնում այդ սուբյեկտների ռիսկայնությունը, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ հաշվի են առնվում, բայց որպես կանոն մասնավոր բիզնեսում ստեղծված ընկերությունների 80 տոկոսը առաջին տարվանից հետո չի շարունակում գործել: Նրա գնահատմամբ, պետք է այլ չափանիշներով առաջ շարժվել, թե որքան գումար է ներդրվել եւ որքան աշխատատեղ ստեղծվել: Նախարարը տեղեկացրեց, որ սկսնակ բիզնեսին վարկավորելու ծրագրով 600-700 հազար դրամով 1 աշխատատեղ է ստեղծվել: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս ծրագիրը շարունակվելու է, եւ ընդգծեց, որ գումարների 85 տոկոսը տրամադրվում է հեռավոր եւ սահմանային գյուղերի սկսնակ գործարարներին:

Գյումրու տեխնոպարկի ծրագիրը նույնպես ՎՊ-ն անարդյունավետ է համարել: Հիմնավորումն այն էր, որ ծրագիրն անորոշ վիճակում է: Ըստ նախարարիՙ դա այդպես չէ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը շարունակվում է եւ դեկտեմբերին կհանձնվի շահագործման: Այդտեղ պետք է վերապատրաստվեն ՏՏ ոլորտի մասնագետները: Արդեն 300 մասնագետներ վերապատրաստվել են: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել «Դը լինկը» եւ այլ ընկերություններ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համար 40-50 մլն դոլար ներդրումներ են կատարվելու եւ ստեղծվելու է 8 հազար աշխատատեղ: Այս դեպքում եւս էկոնոմիկայի նախարարն անհնար համարեց, որ արդեն գործող լաբորատորիրաները իրենց գործունեության առաջին տարում շահութաբեր լինեն: Դրանց շահութաբերությունը պետք է գնահատել 4-5 տարի հետո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐԸՙ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԷԼ ԿԱՐԾԵՍ ՄԵՋՆ Է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԷԼ ԿԱՐԾԵՍ ՄԵՋՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական