Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս օրերին Իրանում հնարավոր են ներիշխանական ինտրիգներ, սակայն արտաքին վեկտորում գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունենա. իրանագետ

20/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանագետ Արմեն Վարդանյանը չի կարծում, որ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումն ահաբեկչություն էր, և որ կատարվածում իսրայելական հետք կա։

«Նախ, միջազգային հարաբերություններում՝ գոնե վերջին տասնամյակներում, ընդունված չէ թշնամական երկրի նախագահներ սպանել։ Օրինակ՝ Իսրայելն ունի բոլոր հնարավորությունները՝ սպանելու Բաշար Ասադին, բայց չի սպանել։ Դա չգրված օրենք է ամբողջ աշխարհում, մանավանդ Իրանն էլ այդպիսի հզոր երկիր է. չեմ կարծում, որ կգնան այդ քայլին։

Երկրորդ՝ դրա իմաստն էլ չկա, որովհետև Իրանի իրական իշխանությունը գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի ձեռքում է կենտրոնացված. նախագահը երկրորդական ֆիգուր է»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ թեպետ Իրանի նախագահը և ԱԳ նախարարն առանցքային պաշտոնայներ են, սակայն  արտաքին քաղաքական վեկտոր, անվտանգային քաղաքականություն որոշողը այոթոլլա Ալի Խամենեին է։

Անդրադառնալով առաջիկայում Իրանում սպասվելիք իրադարձություններին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ քանի որ նախագահական ուղղաթիռի կործանման դեպքն անսպասելի էր, և տարին էլ նախընտրական չէր, դեռևս վաղ է առաջիկա զարգացումների մասին խոսել։

«Մի քանի օրից կուրվագծվեն նախագահի հիմնական թեկնածուները, որոնք կարող են դառնալ Իրանի պոտենցիալ նախագահ։ Առայժմ բոլորոը լուռ են։

Ինչ վերաբերում է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերին, ապա նա նախագահ ընտրվելու շանսեր ունի, բայց պետք է հաշվի առնել Իրանի առանձնահատկությունները։ Կա Սահմանադրության պահապանների խորհուրդ, որն ինքն է որոշում՝ ովքեր կարող են լինել նախագահի թեկնածու, ովքեր՝ ոչ։ Շատ լուրջ ֆիլտրացիոն համակարգ է գործում, և մինչև նախագահական ընտրություններին հասնելը թեկնածուներին զտում են, ինչից հետո միայն ժողովուրդն ընտրում է»,- նշեց Արմեն Վարդանյանը՝ շեշտելով, որ Իրանի գործող փոխնախագահը մեծ ժողովրդականություն չի վայելում և առանձնապես ազդեցիկ գործիչ չէ։

Ըստ իրանագետի՝ այս օրերին այդ երկրում հնարավոր են ներիշխանական ինտրիգներ, սակայն ասել, որ այս ողբերգական դեպքից հետո Իրանում ներքաղաքական և արտաքին քաղաքական գլոբալ փոփոխություններ տեղի կունենան, ճիշտ չի լինի։

«Այս դեպքից հետո Իրանի արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվի, այդ երկրի ղեկավարության վարած քաղաքական գիծը կմնա նույնը։ Իրանը շարունակելու է մնալ գերագույն առաջնորևդի իշխանության ներքո, հիմնական իշխանությունը կենտրոնացած է լինելու այաթոլլա Ալի Խամենեի ձեռքում։

Իրանի մյուս առանձնահատկությունն այն է, որ գոյություն ունի խորքային պետություն կոչվածը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը շատ հաճախ լրջորեն հակադրվում է նախագահին»,- ասաց Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ Իրանում ամեն ինչ գլխիվայր կշրջվի, եթե մահանա այաթոլլա Ալի Խամենեին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչքան ուժ ունեն՝ ադրբեջանամետ ու ադրբեջանապաշտպան

Հաջորդ գրառումը

Իրանում մինչև հաջորդ նախագահական ընտրությունները որևէ լուրջ ներաղաքական և արտաքին քաղաքական գործընթացներ չեն նախաձեռնվի. Գարիկ Միսակյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանում մինչև հաջորդ նախագահական ընտրությունները որևէ լուրջ ներաղաքական և արտաքին քաղաքական գործընթացներ չեն նախաձեռնվի. Գարիկ Միսակյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական