Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՐԱԼԵՍԻ «ՄՈՌԱԼ»-Ը

11/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հարավամերիկյան Բոլիվիայում մարդիկ ավելի լավ չեն ապրում, քան Հայաստանում: Չնայած այդ երկրի հարուստ բնական պաշարներին (Բոլիվիան ունի գազ, նավթ, արծաթ, ոսկի, հարուստ է անտառներով), Բոլիվիան ՀՆԱ-ի` 2010-ի ցուցանիշներով աշխարհում 150-րդ տեղն է զբաղեցնում, իսկ ողջ բնակչության 60 տոկոսն, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության շեմից ցածր է ապրում:

Բայց անգամ այս պայմաններում ապրող բոլիվիացիները կանգնեցին իրենց նախագահ Էվո Մորալեսի կողքին` սատարելով նրան օրերս ծագած միջազգային սկանդալում: Ինչպես գիտենք, Բոլիվիայի նախագահ Մորալեսը Մոսկվայից` հայրենիք վերադառնալու ճանապարհին ստիպված է եղել երկար սպասել Վիեննայի օդանավակայանում, քանի որ արեւմտաեվրոպական երկրներն իրենց օդային տարածքը փակել էին Բոլիվիայի նախագահի ինքնաթիռի համար: Վիեննայում Մորալեսի ինքնաթիռի մեջ ոստիկանները փնտրել են ամերիկացի Էդուարդ Սնոուդենին, ով, ինչպես հայտնի է, Ռուսաստանում է, եւ որը, ինչպես տեղեկացվում է` «մերկացրել է միջազգային լրտեսություն»: Մոսկվայում Մորալեսը հայտարարեց, թե Բոլիվիան պատրաստ է քաղաքական ապաստան տալ Սնոուդենին, որին, սակայն, Ռուսաստանից պահանջում է ԱՄՆ-ը: Հետեւաբար, արեւմտյան երկրները մտավախություն են ունեցել, որ լատինամերիկյան երկրի ղեկավարը Մոսկվայից իր ինքնաթիռով արդեն Բոլիվիա է տեղափոխում Սնոուդենին: Արդեն ինքնաթիռը զննելուց հետոՙ Ավստրիայի ԱԳ նախարար Միքաել Շպինդելեգերը հայտարարել է, որ «ինքնաթիռում ոչ ոք չկար ոչ բոլիվիական անձնագրով»:

Այդուհանդերձ, միջազգային սկանդալը չէ, որ քննարկելու ենք, այլ Մորալեսի «մոռալը»: Հասկանալի է, որ սոցիալիստ` «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցության ղեկավար Էվո Մորալեսը չի վայելում արեւմտյան հանրության աջակցությունը, եթե չհաշվենք հարավամերիկյան այլ երկրները, որոնք, սակայն, գրեթե նույն քաղաքական համակարգն ունեն, ինչ Բոլիվիան: Հետեւաբար, այս հանգամանքը պետք է, որ աղքատության շեմից ցածր ապրող բոլիվիացիներին ոգեւորեր` «արտաքին ուժերի միջոցով» հասնելու Մորալեսի իմպիչպենտին, եւ այս ծագած սկանդալը այս առումով գերազանց հնարավորություն էր: Կստեղծվեր պատկեր, որ բոլիվիացի ժողովուրդը բողոքի ակցիաներ է անցկացնում` պահանջելով բարելավել սեփական կենսամակարդակը, եւ մի նախագահի դեմ, որը, փաստորեն, ոչ միայն այդ կենսամակարդակը չի բարելավում, այլեւ չի վայելում «միջազգային հանրության» աջակցությունը:

Սակայն բոլիվիացիները այլ կերպ վարվեցին. նրանք ուղղակի պաշտպան կանգնեցին իրենց երկրի նախագահին, ճիշտ էՙ բողոքի ցույցեր կազմակերպելով, բայց ոչ թե նախագահական նստավայրի դեմ, այլ, օրինակ, եվրոպական ու ամերիկյան դեսպանատների, «որոնց երկրները փակել են իրենց օդային ճանապարհները մեր նախագահի առջեւ»: Իհարկե, Բոլիվիայում տեղի ունենում են բողոքի ակցիաներ` պահանջելով ժողովրդի կենսամակարդակի բարելավում, դրանք լինում են ոչ այքան լայնամասշտաբ, եւ սա թերեւս Մորալեսի կառավարման մեթոդների հետեւանքն է: Սակայն բոլիվիացի ժողովուրդը իր պայքարում չի ցանկանում տեսնել արտաքին միջամտություն:

Բոլիվիան անկախ պետություն է 1825-ից, հետեւաբար 188 տարվա պետականության փորձ ունի: Հայաստանն անկախ է 1991-ից, այսինքնՙ 22 տարվա պետականության փորձ ունի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

PKK-Ի ԱՌԱՋՆՈՐԴ ՕՋԱԼԱՆՆ ԱԶԱ՞Տ Է ԱՐՁԱԿՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՌԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵՑ ԴՊՐՈՑՈՒՄ ՀԻՋԱԲ ԿՐԵԼԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵՑ ԴՊՐՈՑՈՒՄ ՀԻՋԱԲ ԿՐԵԼԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական