Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաչէ Կէօվճէլեան. Նկարիչը՝ համընդհանրական հայացքով

Արծվի Բախչինյան
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
66
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՊԱՑԿՈՒԱՐՈ, Մեքսիկա   Վաչէ Կէօվճէլեանը (ծն. 1956, Ադիս Աբեբա) նկարիչ եւ բանաստեղծ է, որը բնակվում է Կանադայում եւ Մեքսիկայում: Հինգ տարեկանում ընտանիքի հետ Եթովպիայից տեղափոխվել է Լիբանան, Բեյրութում ուսանել տարրական եւ միջնակարգ դպրոցներում: Հետագայում սովորել է Բեյրութի Հայկազյան քոլեջում (այժմ՝ համալսարան) եւ Անգլիայի Քինգսվուդ դպրոցում, բակալավրիատը շարունակել անգլիական Նյու Ինգլենդ քոլեջում: Ավարտել է Հենիքերի (Նյու Հեմփշիր, ԱՄՆ) համալսարանը: 1978-1982 թթ. բնակվել է Թորոնթոյում՝ հաճախելով տեղի «Երեք դպրոց» կենտրոնի արվեստի դասընթացներին: 1982-ին հիմնել է իր մշտական ստուդիան Մեքսիկայում: Կէօվճէլեանն իր արվեստը ցուցադրել է Թորոնթոյի եւ Լոս Անջելեսի պատկերասրահներում, Մեքսիկայի տարբեր արվեստի ինստիտուտներում:

–Հարգելի՛ Վաչե, մի քանի տարի է, ինչ հետեւում եմ ձեր ստեղծագործություններին եւ հիանում եմ ձեր արվեստի արտահայտչական հարստությամբ: Դուք ապրել եք տարբեր երկրներում եւ ուսումնասիրել եւ կլանել եք նրանց մշակույթները: Ձեզ համարում եք կոսմոպոլի՞տ նկարիչ, թե՞ մի այլ կերպ:

-Իմը համընդհանրական հայացք է: Այո՛, իմ արմատները Եթովպիայից, Լիբանանից եւ արեւմտաեվրոպական քաղաքային մշակույթներից են, բայց իմ փորձառությունները ճյուղավորվելով հասել են Հյուսիսային Ամերիկա եւ համադրվել մեքսիկական մետիսական եւ բնիկ մշակույթների հետ: Ես մարդկային ձայն եմ, որն արտահայտում է մարդկային փորձառությունը:

Բայց իմ հայկական արմատներն ու գեները միշտ ներկա են՝ որպես իմ բոլոր ընկալումների ֆիլտր: Հայկ Նահապետը, Վահագնը եւ Անահիտը միշտ ինձ հիշեցնում են իրենց արխետիպային պատգամները՝ միախառնված ացտեկների Քետցալկոատլ եւ Ուիցիլոպոտչլի աստվածություններին: Սիամանթոն եւ Դանիել Վարուժանն այստեղ ինձ հետ են, երբ ես ճյուղավորվում եմ եւ զգում Խորխե Լուիս Բորխեսին եւ Գաբրիել Գարսիա Մարկեսին: Կախարդական աշխարհ ընկալող ուիչոլի հնդկացիական ժողովուրդը խառնվում է Անուշավան Սոսանվերի եւ Արա Գեղեցիկի հետ: Բայց, ի վերջո, ես ընդամենը աստղափոշի եմ՝ մարդկային կերպարանքով, միայն կարճատեւ գոյության համար:

Այսօր Պացկուարոն է իմ տունը եւ այդպիսին է եղել վերջին 40 տարիների ընթացքում, նրա բնիկ պուրեպեչա ժողովրդի լեզվից գիտեմ միայն մի քանի բառ, բայց շատ բան եմ սովորել նրանցից: Տարիներն անցնում են, ես ծերանում եմ, «տուն» բառը նոր իմաստ է ստանում՝ մի վայր, որտեղ միշտ ստեղծագործում ես եւ սկսում ես ազատվել երիտասարդական պատրանքներից եւ անհանգստությունից:

–Պացկուարոն հայտնի է իր Մեռյալների օրվա տոնակատարությամբ: Այս անսովոր տոնը եւ տեղացիների այլ՝ ոչ սովորական ավանդույթներն ինչ-որ կերպ ազդե՞լ են ձեր արվեստի վրա:

-Ամերիկյան բնիկների տիեզերական տեսլականը եւ արարողություններն ինձ համար եղել են հոգեւոր խթանման եւ աճի զարմանալի աղբյուր: Ես չէի սպասում, որ հնագույն ավանդույթի այս հատվածը կդառնա իմ մտածողության եւ ապրելակերպի մի մասը: Ես իսկապես առավելություն եմ համարում, որ որպես Մեքսիկայում ապրող օտարերկրացի ինձ հաջողվեց տեսնել որոշ գաղտնի իմաստություններ, որոնց տիրապետում են այստեղի տարեց առաջնորդները եւ պատրաստ են հաղորդակից դարձնել:

Վաչէ Կէօվճէլեան, «Փնտրելով իմ կորած նախնիներին»

–Որքանո՞վ եք ծանոթ հայ գեղանկարչությանը: Գիտեմ, որ ճանաչել եք լիբանանահայ փայլուն նկարիչ Փոլ Կիրակոսյանին:

-Ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել հայաստանցի ճանաչված նկարիչներին եւ բանաստեղծներին, բայց իմ գեղարվեստական ձեւավորումը եղել է Իտալիայում, Անգլիայում եւ ԱՄՆ-ում՝ ի վերջո հասունանալով Մեքսիկայում:

–Իսկ ձեր նկարչության եւ պոեզիայի մեջ կա՞ն հայկական մոտիվներ:

-Հայրենիքիս կորուստը տարբեր ձեւերով առկա է իմ նկարներում եւ պոեզիայում: Իմ նախնիների հավատքը Հիսուս Քրիստոսի ուսմունքի նկատմամբ եւ այն կորուստը, որը այն քաղաքական առումով նշանակել է պատմական Հայաստան կոչվող քաղաքական միավորի համար, դրոշմել է մի ծածկագիր, որը կարող է ջնջվել իմ ներքին լեզվից: Եվ արցախյան պատերազմն ու նրա կորուստն ինձ համար հուսախաբության եւ մեծ տխրության պատճառ են դարձել…

–Ենթադրում եմ, որ ձեր հայրը եղել է Եթովպիայում գործած որբերի նվագախմբի անդամներից, հայտնի որպես «Արբա լիջոջ» («40 մանուկ»):

-Հայրս՝ Բենոն Կէօվճէլեանը, ծնվել է Տարսոնում՝ Փանոս Կէօվճէլեանի եւ Ռեբեկա Սաքաճյանի ընտանիքում: Նա Երուսաղեմի «Արբա Լիջոջից» չէր, այլ Եթովպիա է եկել Կիպրոսից՝ որբերի երկրորդ ալիքի հետ, որոնց ոգեւորել էր առաջին ալիքի ընդունումը: Եթովպիայում նրա վաղ կյանքի մանրամասները մշուշոտ են: Բայց հայրս գտել է բարենպաստ պայմաններ՝ բարգավաճելու եւ ճյուղավորվելու համար: Նա աջակցեց ինձ եւ իմ եղբայրներին ու քույրերին մեր ձեւավորման տարիներին՝ մեզ համալսարանական կրթության տալով: Իսկ մայրս՝ Նուրիցա Սինանյանը, ծնվել է Բեյրութում՝ բուրսացի Սահակ Սինանյանի եւ մերսինցի Էմմա Արծիվյանի ընտանիքում (երկուսն էլ՝ ցեղասպանության վերապրողներ): Առաջին 16 տարիները Բեյրութում անցկացնելուց հետո նա ամուսնացավ հորս հետ եւ տեղափոխվեց Եթովպիա: Մայրս խրախուսում էր իմ հակումը դեպի արվեստը, մշտապես աջակցում էր իմ կրթությանն ու գեղարվեստական ձեւավորմանը:

–Դուք շատ եք ճանապարհորդել: Այցելե՞լ եք Հայաստան:

-Ես Հայաստան մեկնեցի 2004-ին՝ այնտեղ մնալով մոտ երկու ամիս, եղա նաեւ Արցախում: Ինձ դուր եկավ իմ ուղեւորությունը, որն իսկապես ոգեշնչող էր, բայց կյանքիս իրողություններն ինձ վերադարձրին Մեքսիկա՝ իմ կարիերային եւ իմ պարտականություններին՝ որպես ընտանիքի մարդ…ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտնական բժիշկ Ղազարյանի նորարար մեթոդը հեշտացրել է վիրաբույժների գործը

Հաջորդ գրառումը

Միջուկային դոկտրինի փոփոխությո՞ւն

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Միջուկային դոկտրինի փոփոխությո՞ւն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի. այս հարցին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդ...

ԿարդալDetails

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական