Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Րաֆֆի Գրիգորյանը «Ավրորայի» տնօրենների խորհրդի անդամ

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
52
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոստոնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատասխանատու անձինք մայիսի 2-ին հայտարարել են, որ Մ. Նահանգների պետքարտուղարության, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի աշխատանքներում սերտորեն ներգրավված նախկին դիվանագետ եւ նավատորմի վետերան Րաֆֆի Գրիգորյանը ընտրվել է իր հանգուցյալ հոր՝ դոկտ. Վարդան Գրիգորյանի համահիմնադրած կառույցի տնօրենների խորհրդի անդամ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«Ավրորան» իր գործունեությունն է մեկնարկել 2015-ին Վարդան Գրիգորյանի կողքին նաեւ ազգասեր նվիրյալներ՝ Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի անսակարկ ջանքերի շնորհիվ: Կառույցի գործունեությունից մինչ օրս ավելի քան 427 ծրագրեր են իրականացվել աշխարհի 56 երկրներում:

«Երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ Րաֆֆիին, խաղաղությանը եւ արդարությանը նվիրված իր պարտավորվածությունը իսկապես հատկանշական է: Մ. Նահանգներին անձնուրաց ծառայելուց հետո, այժմ նա իր անգնահատելի փորձառությունն է փոխանցելու «Ավրորա» նախաձեռնությանը՝ առաջ տանելու իր համարձակ առաքելությունը եւ միաժամանակ շարունակելու իր վաստակաշատ հոր ժառանգությունը», նշել է այս առթիվ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը:

Րաֆֆին ՄԱԿ-ի հակա-ահաբեկչական գրասենյակի հիմնադրման մղիչ ուժն է եղել եւ 2019-ին նշանակվել է նրա առաջին տօրենը, դառնալով նաեւ գլխավոր քարտուղարի տեղակալների կոմիտեի պատվավոր անդամներից մեկը: Մոտ 25 տարի ծառայել է հակամարտությունների եւ հետկոնֆլիկտային մարտահրավերների հաղթահարման ներքին եւ արտաքին առաքելությունների իրագործման հանձնախմբերում: Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների գծով դոկտորականի գիտական աստիճան է ստացել Ջոնս Հոպկինս համալսարանի «Միջազգային առաջավոր ուսումնասիրությունների» բաժնից:

«Մեծ պատիվ է անդամակցել «Ավրորայի» տնօրենների վարչությանը: Այս նախաձեռնությանը մասնակից դառնալը հատուկ նշանակություն ունի ինձ համար, որովհետեւ այն իմ հոր ամենափայփայած ծրագրերից մեկն էր: Ուստի կարող եմ ասել, որ կարծես տուն եմ վերադառնում: Երախտապարտ եմ «Ավրորայի» գործադրած ջանքերին միանալու ինձ ընձեռված այս հնարավորության համար», նշել է Րաֆֆի Գրիգորյանը:

Ավելացնենք, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը այս տարի տեղի է ունեցել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) մայիսի 9-ին: Մրցանակի արժանացել է Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից դոկտ. Դենիս Մուկվեգեն, որ գինեկոլոգ-վիրաբույժ է, մասնագիտացած հատկապես բռնաբարության ենթարկված կանանց բուժման գործընթացներում: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է եղել 2018-ին:

Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պղծարարի ձեռքը բռնող չկա

Հաջորդ գրառումը

Գիտնական բժիշկ Ղազարյանի նորարար մեթոդը հեշտացրել է վիրաբույժների գործը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Գիտնական բժիշկ Ղազարյանի նորարար մեթոդը հեշտացրել է վիրաբույժների գործը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական