Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԵՅՄՍ ԹՈՒՖԵՆԿՅԱՆ. «ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԶԳԱ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է»

13/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանի կենտրոնում բացվեց «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցը

Երեւանի կենտրոնում երեկ բացված «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցը Հայաստանում Ջեյմս Թուֆենկյանի ազգային ճարտարապետական ոճով կառուցած հերթական` 4-րդ հյուրանոցային համալիրն էր: 2001-ից «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը նման հյուրանոցներ է կառուցել Սեւանա լճի ափին գտնվող Ծափաթաղ գյուղում, Լոռու մարզում եւ Դիլիջանում: Երեւանում բացված հյուրանոցի նախագծմանը մասնակցել են հայ եւ ամերիկյան հայտնի ճարտարապետներ եւ դիզայներներ, հյուրանոցը կառուցվել է 20-րդ դարասկզբի Երեւանի ճարտարապետական ոճով` հիմնականում սեւ տուֆից: Հյուրանոցն ունի 85 համարներ, կոնֆերանսների դահլիճ, կարող է ընդունել 200 զբոսաշրջիկների, մինչեւ 2014-ը կունենա լողավազան, մարզասրահ, գորգերի վաճառքի սրահ:

Խոսելով Հայաստանում իր գործունեության մասինՙ Ջեյմս Թուֆենկյանը լրագրողներին ասաց, որ ինքը Հայաստան է եկել անկախությունից հետո` նպատակ ունենալով օգնել երկրի տնտեսության զարգացմանը: Ինչ վերաբերում է հյուրանոցների ազգային ճարտարապետական ոճին, ապա նա այն կարծիքը հայտնեց, որ զբոսաշրջիկների համար հետաքրքիր չի լինի, եթե իրենք գան Հայաստան եւ իրենց զգան, ինչպես, ասենք, Լոս Անջելեսում: «Մարդը պետք է գա Հայաստան եւ զգա, որ Հայաստանում է, զգա յուրահատկությունը», նշեց նա: Ըստ Ջեյմս Թուֆենկյանիՙ «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցում առաջարկվում են 4-5-աստղանի հյուրանոցի ծառայություններ 3-աստղանի հյուրանոցի գներով: Հյուրանոցի հիմնադիրը նշեց, որ իրենց բրենդը հայտնի է նաեւ Վրաստանում, եւ հնարավոր է, որ այնտեղ եւս հյուրանոց ունենան, քանի որ շատ հաճախ զբոսաշրջիկները տարածաշրջան են այցելում: Ջեյմս Թուֆենկյանի համոզմամբ, եթե իրենք հյուրանոց բացեն Վրաստանում, ապա դա կնպաստի նաեւ դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի ավելացմանը:

Հյուրանոցի բացմանը մասնակցած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունեց նման հյուրանոցի բացումը Երեւանում: Նա տեղեկացրեց, որ Երեւանում 50 հյուրանոցներ կան եւ 50 մոթելներ, բայց զբոսաշրջային հոսքը պահանջում է, որ դրանց թիվն ավելանա: Քաղաքապետի տեղեկացմամբ, սկսած 2010-ից` տարեկան 100 հազարով ավելանում է Երեւան այցելող զբոսաշրջիկների թիվը: Նա նաեւ կարեւորեց «Թուֆենկյան ավանդական Երեւան»-ի կառուցումը որպես ներդրումային ծրագիր:

Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի գնահատմամբ, ավանդական ոճով հյուրանոցները շատ գրավիչ են ոչ միայն Հայաստանում, այլեւ ցանկացած միջավայրում: Դրանք կառուցում են տեղական շինանյութերով, տեղական ճարտարապետական ոճով, մատուցվում են տեղական խոհանոցի ուտեստներ, ինչի շնորհիվ, ըստ փոխնախարարի, մարդիկ հաղորդակից են լինում տվյալ երկրի միջավայրին: «Թուֆենկյան» հյուրանոցների դեպքում ազգային ավանդական ոճը զուգակցվում է միջազգային բարձր չափանիշների հետ: Արա Պետրոսյանն այն կարծիքին է, որ «Թուֆենկյանը» շուտով կդառնա հանրաճանաչ միջազգային բրենդ: Նրա տեղեկացմամբ, այս տարի Հայաստանում կառուցվելու է եւս 4-5 հյուրանոց, այդքան էլ` եկող տարի:

Հյուրանոցի բացմանը մասնակցեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց հյուրանոցում, ծանոթացավ հյուրանոցային համարների պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին:

«Զարգացող երկրներում բիզնես անելը հեշտ չէ»

Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանում բիզնես գործունեությունը, Ջեյմս Թուֆենկյանը պատասխանեց, որ ինքը բիզնես ունի Չինաստանում, Նեպալում, եւ զարգացող երկրներում բիզնես անելը հեշտ չէ: Ըստ գործարարի, Հայաստանում շահութաբերություն կա, բայց դա այնքան էլ բարձր չէ:

Մեկ այլ հարցի առնչությամբ Ջեյմս Թուֆենկյանը հայտնեց, որ Հայաստանում գորգերի արտադրության իր գործունեությունը չի դադարեցրել: Սակայն այն զգալիորեն անկում է ապրել, երբ դոլարի փոխարժեքը 580 դրամից իջավ մինչեւ 300 դրամի: Հիմա, երբ 400 դրամից ավելի է, այդ արտադրությունը նորից կվերականգնվի, բայց պետք է ավելացնել նաեւ աշխատավարձերը: Նա նշեց, որ պլանավորում են ավելացնել գորգերի արտադրության ծավալները, ինչին կնպաստի նաեւ հյուրանոցում գորգերի վաճառքի սրահի բացումը:

Նախորդ գրառումը

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԵՄ-Ի ԳԱԶԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ Google-Ը ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ Google-Ը ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական