Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.
Կարծում եմ, որ իշխանափոխությունը «փողոցով» հնարավոր կլինի միայն երկու դեպքում՝ եթե Փաշինյանն ինքը որոշի թողնել պաշտոնը կամ եթե ՀՀ ուժային կառույցները հրաժարվեն պաշտպանել Փաշինյանի կառավարությանը։ Առաջին տարբերակը հավանական չեմ համարում։ Երկրորդ տարբերակն իրագործելի կլինի, եթե ՀՀ ուժային կառույցների հակաիշխանական պահվածքը կողջունվի ու կքաջալերվի արտաքին ուժային որևէ կենտրոնի կողմից։
Առայժմ Փաշինյանի իշխանության համար ռեալ սպառնալիք դեռ չեմ տեսնում։ Գուցե այդպիսին հասունանա որոշ ժամանակ անց։ Դրան հակառակ՝ շարժման հնարավոր անհաջողությունը լուրջ հարված կլինի հատկապես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, Էջմիածնի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Այդ անհաջողությունը ես դիտարկում եմ նաև որպես արտաքին ուժային կենտրոնների կողմից ծրագրվող, վերջիններիս համար ցանկալի ընթացք։
Եթե շարժումը մարի, ապա կարող է հանգեցնել Հայաստանում քաղաքական սերնդափոխության, երկու-երեք ազդեցիկ քաղաքական նոր ուժերի ձևավորմանը։ Կարևոր կլինի, որպեսզի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հարվածի տակից դուրս բերվի։