Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԻՐԵՑ ՆՐԱՆՑ, ՆՐԱՆՔ ԷԼՙ ՀԱՅԱՍՏԱՆԸ

10/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան

Երեւանում ինձ հրավիրեցին Լոս Անջելեսից եկած երիտասարդական պարախմբի համերգին: Անկեղծ ասած, գնացի անորոշ տրամադրվածությամբ: Բանն այն է, որ Մոսկվայում էլ են փորձեր արվում տեղի հայ երիտասարդության շրջանում տարածելու ազգային երգը, պարարվեստը, թատրոնը եւ այլն: Հաջողություններ կան, սակայն ասել, թե մոսկվահայության մշակութային կյանքում դրանք արդեն էական դեր են խաղում, դեռ վաղ է: Չմոռանանք, որ կոմունիստների ժամանակ Ռուսաստանում ազգային կյանքն առհասարակ բացակայում էր, չկային դպրոցներ, մշակույթի կենտրոններ եւ այլն: Ի տարբերություն ամերիկահայությանՙ այստեղ ամեն ինչ գրեթե զրոյից է սկսվում:

Սակայն դառնանք նշյալ իրադարձությանը: Ծանուցատետրից իմանում ենք, որ 1997 թվականին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում ստեղծվել է հայ պարարվեստի կենտրոն Վարդան ու Արմինե Աղաջանյանների ղեկավարությամբ եւ ներկա միջոցառումը հայրենի Արամ Խաչատրյան համերգասրահում նվիրված էր այդ ազգային օջախի հիմնադրման 15-ամյակին: Աղաջանյան ամուսինները որպես պարող եւ պարուսույց ձեւավորվել են Հայաստանում, նվաճել են մասնագիտական տարբեր մրցանակներ ու հետագայում տեղափոխվելով ԱՄՆ, լիովին նվիրաբերվել են տեղի հայության շրջանում մեր պարարվեստի պահպանման ու տարածման ազնիվ գործին: Երկու ժամ տեւած, առանց չափազանցության, գերհուզական համերգը ցույց տվեց, որ նրանց վսեմ առաքելությունը ամենայնս կյանք է առել. Զտարյուն հայկական պարեր, ազգային բազմազան տարազներ, առինքնող վարպետություն, ոչ մի օտար նորամուծություն: Իշխում էր ջահելական խանդավառության փոխվարակիչ մթնոլորտը: Դահլիճը լեփլեցուն էր, եւ զգացվում էր, որ հանդիսատեսների զգալի մասը պարողների բարեկամներն են, ազգակակաները, ծանոթները:

Պրոֆեսիոնալ առումով ճիշտ կլիներ հարցազրույց ունենալ տեր եւ տիկին Աղաջանյանների հետ: Սակայն ստացվեց այնպես, որ զրուցակիցս դարձավ խմբի պարուհի, բիզնես-քոլեջի ուսանողուհիՙ ամենահայկական անունով Թագուհի Մարտիրոսյանը:

– Թագուհի, Ամերիկայում ծնված-մեծացած աղջիկդ առաջին անգամ ես Հայաստանում: Ինչ տրամադրությամբ եկար քո նախնյաց երկիրը:

– Միշտ չէ, որ Ամերիկայում լավ բաներ ենք լսում Հայաստանի մասին: Ուստի հետաքրքրական էր, թե իրականում ինչպիսին է մեր հայրենիքը, եւ ինչպես կընդունի նա մեզ: Եկել ենք ընտանիքով, երեք քույրերով. տեսանք գեղեցիկ Երեւանը, որի ճարտարապետական ինքնատիպությունը անակնկալ էր մեզ համար, եղանք Էջմիածնում, Գառնի-Գեղարդում, Սեւանում, Հաղարծինում… Վայելեցինք հայկական խոհանոցը, թեեւ մայրս էլ է հրաշալի պատրաստում: Հայաստանում մեզ ջերմությամբ շրջապատեցին մեր բազմաթիվ բարեկամները, որոնց մեծ մասին առաջին անգամ էինք տեսնում:

– Իսկ հայկական պարերով ե՞րբ հրապուրվեցիր:

– Դեռեւս դպրոցական տարիներին: Ծնողներս բերեցին պարարվեստի կենտրոն եւ «պարտադրեցին» սիրել այդ արվեստը: Հիմա էլ ութամյա քույրիկսՙ Իզաբելլան է պարում մեզ հետ. նրան որ թողնես, առավոտից իրիկուն կպարի: Իսկ միջնեկ քույրսՙ Սյուզին, խմբին օգնում է հետնաբեմում: Այնպես որ հայկական պարը ընտանեկան հրապուրանք է դարձել:

– Խումբը այնքան լավ է պարում, որ շատերը մտածում էին, թե նրանում գերազանցապես նախկին հայաստանցիներ են ներգրավված:

– Չէ, ինչու, խմբում կան ե՛ւ Հայաստանից, ե՛ւ արաբական երկրներից, Պարսկաստանից գաղթածներ, Ամերիկայում մի քանի սերունդ ապրած հայերի ժառանգներ: Պարզապես բոլորս հայ ենք:

– Բայց դուք ոչ մի ամերիկյան պար չպարեցիք:

– Նման պարային դպրոցներ Ամերիկայում շատ-շատ են: Բայց մեր կենտրոնը Լոսում միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր, մաեստրո Վարդան Աղաջանյանի հեղինակային բեմադրությունները: Եվ մենք հպարտանում ենք դրանով:

– Պահանջկո՞տ են ձեր պարուսույցները:

– Ես կասեիՙ նույնիսկ խիստ են, բայց առանց «ճիպոտի» (ծիծաղում է): Նրանք ուզում են, որ մենք գրագետ ու վարպետորեն պարենք մեր ազգային պարերը: Մենք էլ ձգտում ենք կատարել նրանց բոլոր ցուցումները: Մենք սիրում ենք նրանց:

– Թագուհի, դու շատ լավ ես խոսում հայերեն…

– Ես ու միջնեկ քույրս հայկական դպրոց ենք հաճախել, հայերեն գրել-կարդալ սովորել: Բայց ամենակարեւորն այն է, որ հայրիկս ու մայրիկս խստիվ հետեւում են, որ մենք տանը… անգլերեն չխոսենք: Քույրերով մեկ-մեկ «տանջվում ենք», բայց աշխատում ենք չնեղացնել մեր ծնողներին:

– Դատելով դահլիճի բուռն արձագանքիցՙ Հայաստանը սիրեց ձեզ:

– Մենք էլ սիրեցինք Հայաստանը:

Նախորդ գրառումը

ՌԵԺԻՍՈՐ ՄԱՐԳԱՐԵԹԵ ՖՈՆ ԹՐՈԹԱ. «ԿԻՆՈԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ` ԱՂՔԱՏ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ»

Հաջորդ գրառումը

ԴԱՍԱԿԱՆ ԿԻԹԱՌԻՍՏ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆԻ ՆՈՐ ԱԼԲՈՄԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԱՍԱԿԱՆ ԿԻԹԱՌԻՍՏ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆԻ ՆՈՐ ԱԼԲՈՄԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական