Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՆԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ

10/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իրավաբանների համահայկական 2-րդ համաժողովում

Ցեղասպանության եւ առհասարակ Հայ դատի հարցում իրավական թղթապանակի հավաքագրումն ու պատրաստ, բայց եւ միշտ համալրվող իրավիճակում պահելը խիստ անհրաժեշտություն է Հայաստանի համար: Նախ, որովհետեւ, գուցե մի օր, Հայաստանը` որպես հայցվոր, միջազգային դատարանի առջեւ կանգնեցնի Թուրքիային, ապա եւ, գուցե մի օր, Թուրքիան` որպես հայցվոր, նույն միջազգային դատարանում զրպարտանքի համար մեղադրանք ներկայացնի Հայաստանին:

Հուլիսի 5-6-ը Երեւանում, սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը պետք է մեկնակետ լիներ այս գործընթացում, որի մասին նախկինում միայն խոսվել է, ոչինչ ավելին: Պետք է նկատենք, որ հիշյալ համաժողովը որոշ նոր երանգներ բերեց Հայ դատի, պահանջատիրության պայքարում, մասնավորաբար. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը , համաժողովի բացմանը ելույթ ունենալով, նշեց, որ Թուրքիան պարտավոր է վերադարձնել ոչ միայն հայ եկեղեցու գույքը, այլեւ Հայաստանի Հանրապետության, փաստորեն, տարածքներն ու գույքը: Այսինքն գլխավոր դատախազը ՀՀ-ն որակեց որպես Ցեղասպանության տուժող կողմ, ինչը, ընդունենք, միջազգային դատարանում հիմնավոր, իրավական ապացուցման կարիք ունի: Մյուս կողմից, դատարանը ապացույցներ է պահանջելու նաեւ, թե որքանո՞վ է այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդ:

Դատախազի ելույթն, անշուշտ, աննախադեպ էր. մինչ այսօր Հայաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ՀՀ-ի անունից հողային պահանաջատիրությամբ հանդես չէր եկել Թուրքիայի դեմ: Ավելին, Իրավաբանների համաժողովում հնչած բոլոր զեկույցներում շեշտվում էր ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու ջանքերի շարունականությունը, այլ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարումը, հատուցումը, պահանջատիրությունը: Այսինքն, գոնե հայ իրավաբանների համար Ցեղասպանությունն այսօր ամբողջ աշխարհի կողմից ճանաչված փաստ է, որը քննարկման ենթակա չի կարող լինել, հետեւաբար այսօր արդեն ավելի արդիական ու անհրաժեշտ է խոսել դրա հետեւանքների հաղթահարումից: Համաժողովը հայկական պահանջատիրությունը բաժանեց երեք մակարդակի. նախ` անհատական, այսինքնՙ Թուրքիան փոխհատուցում է Ցեղասպանության զոհերի ու տուժածների ժառանգներին անհատապես: Հաջորդը` համայնքային, այսինքնՙ Թուրքիան փոխհատուցում է, օրինակ, Հայ եկեղեցու գույքը, եւ վերջապես երրորդ մակարդակովՙ Թուրքիան փոխհատուցում է Հայաստանի Հանրապետությանը` որպես Ցեղասպանությունից տուժած կողմի:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Արա Պապյանի խոսքերով, հատկապես այս վերջին հարցում հաջողության մեր գրավականը` Սեւրի պայմանագրի «հիշեցումն է», եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը` հիմք ընդունելով Սեւրի պայմանագիրը հենց: «Ազգ»-ի հարցին, թե ի՞նչ արդյունք կարող է լինել Սեւրի պայմանագրի անընդհատ հիշատակումից, երբ այն նախ վավերացված երբեք չի եղել, ապա եւ չի ունեցել եւ այսօր չունի քաղաքական հետեւանքներ, Արա Պապյանը պատասխանեց. «Այո, Սեւրի պայմանագիրն ունի խոցելի կողմ. դա նրա չվավերացված լինելն է, բայց մեր խնդիրը Թուրքիան տրոհելը չէ, մեր խնդիրն այն է, որ մենք պետք է պատրաստ լինենք Թուրքիայի տրոհմանը, որում տարածաշրջանային շատ երկրներ, հատկապես ժողովուրդներ են շահագրգռված այսօր: Սա հնարավոր է, քանի որ հնարավոր եղավ ԽՍՀՄ-ի տրոհումն անգամ, ինչն անհնարին էր թվում փաստից տասը տարի առաջ, օրինակ: Հետեւաբար, մեր խնդիրն է նաեւ ցույց տալ տարածաշրջանի երկրներին ու ժողովուրդներին, որ Սեւրի պայմանագրի վավերացումն ու փաստացի կենսագործումը ոչ թե հայկական շահի հետապնդում է, դրա իրագործում, այլ դա հենց իրենց շահն է»:

Իրավաբանների համաժողովն ավարտվել է, սփյուռքից ժամանած իրավաբանները մեկնել են, եւ այժմ արդեն աշխատանքի ու աշխատելու ժամանակն է` մեկտեղելու, հավաքագրելու, վերամշակելու այսօր հրապարակում եղած այն բոլոր իրավական փաստաթղթերն ու վկայությունները, որոնք կան Հայ դատի վերաբերյալ: Պահանջատիրության իրավական հիմնավորման թղթապանակ է պետք, եւ ինչպես գլխավոր դատախազն է ասել համաժողովում` «ժամանակը մեր օգտին չի աշխատում», ուրեմն այսօր միայն հայտարարություններով չպետք է բավարարվել, անգամ եթե այդ հայտարարություններն աննախադեպ են, առավել եւս, որ աննախադեպ են:

Արա Պապյանն առաջարկում է գործողությունների սեփական սցենարը. նախ Հայաստանը հռչակում է իր իրավունքները, օրինակ, Կարսի նահագի վրա: Այնուհետեւ իր այդ պահանջը հիմնավորող իրավական փաստաթղթերով մտնում է ՄԱԿ-ի միջազգային դատարան, որի վճիռներն ու որոշումները ենթակա են պարտադիր կատարման ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների, այդ թվումՙ Հայաստանի ու Թուրքիայի համար: Այնուհետեւ, ինչպես պարոն Պապյանն է վստահ, «երբ դատարանը դրական եզրակացություն տա մեր իրավական պահանջին Կարսի նահանգի վերաբերյալ», մենք արդեն դատարանի որոշմամբ մտնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը, թե ինչպես կպարտադրի Անկարային` հրաժարվել իրեն չպատկանող Կարսի նահանգից, մեզ չպետք է մտահոգի, մեզ պետք է մտահոգի արդյունքը` Կարսի նահանգը: Որպես սկիզբ, իհարկե… որովհետեւ, ինչպես Արա Պապյանն է կարծում. «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա հետեւանքների հաղթահարումը նշանակում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում»:

Միայն թե անգամ միջազգային իրավունքը ուժեղի իրավունքն է, դրա հետեւում ուժն է կանգնած, եւ անգամ դրա իրականացման ու պահպանման համար ուժեղ լինել է պետք:

Որքանո՞վ Հայաստանն ու հայկական, հենց հայկական, ոչ թե հայաստանյան, տարբեր շահագրգիռ շրջանակներ ուժեղ ու միահամուռ-միասնակամ կլինեն այս պայքարում, դժվար է ասել, հետեւաբար դժվար է ասել, թե ինչո՞վ կավարտվի այս պայքարը, եւ ինչն ամենացավալին է, դժվար է ասել, կսկսվի՞ դա արդյոք:

Մի բան է ակնհայտ, այդ պայքարը պետք է սկսել, գոնե այս անգամ:

Նախորդ գրառումը

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՀԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՀԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական