Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՈՒՃԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

09/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը` Սուրբ Գրիգոր եկեղեցին, հայկական հոգեւոր եւ ճարտարապետական նշանավոր կոթողներից է, որն այժմ վերականգնման կարիք ունի: Սուրբ Գրիգոր եկեղեցու անմխիթար վիճակի պատճառն այն է, որ այն քչերին է այսօր հայտնի եւ մեծ մասամբ չի ընդգրկվում տուրիստական երթուղիներում:

2011թ. մշակույթի նախարարության եւ Իտալիայի ԱԳՆ-ի միջեւ կնքվեց փոխադարձ համաձայնագիր, որ շուրջ երկու տարի Իտալիայից եկած մասնագետները վարպետության դասընթացներ կանցկացնեն ճարտարապետական վերականգնման ոլորտի նախագծման, որմնանկարների վերականգնման, շինհրապարակի կազմակերպման վերաբերյալ:

Այժմ «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային պահպանման եւ վերականգնման որոլտում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում իտալացի մասնագետները ուսումնասիրություններ են կատարում Արագածոտնի մարզում գտնվող Արուճի վանքում: Նախկինում պեղումների ընթացքում տաճարի հարավարեւելյան կողմում բացվել են Արուճի պալատի մնացորդները:

Ի դեպ, իտալացիներն իրենց հետ բերել են մի շարք սարքավորումներ, որոնք Հայաստանում չկան` խոնավաչափեր, չափագրման նոր գործիքներ, սարքեր, որոնք հնարավորություն են տալիս իմանալու պատերի ճաքերի վիճակը, տեղեկացրեց մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը:

Ըստ ծրագրի ղեկավար Գայանե Կազնատիՙ նախ պետք է մաքրվի տարածքը, հետո արդեն կորոշվի, թե որտեղ է անհրաժեշտ պեղումներ իրականացնել, եւ կհետազոտվի քարերի վնասվածության աստիճանը. «Օրեր առաջ պատերի ճաքի չափը ստուգելու համար արդեն վերցրել ենք նմուշներ եւ ուղարկել Իտալիա, որպեսզի պարզվի` դրանք շարունակվո՞ւմ են քայքայվել»:

7 մլն դրամ է հատկացված մշակույթի նախարարության կողմից Արուճի վանքում հետազոտություններ իրականացնելու համար: Ըստ Կազնատիՙ գումարը կբավականացնի նաեւ, որպեսզի տեղում եղած հուշակոթողները համախմբեն ու ցուցադրության պատրաստեն:

Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման ընդհանուր վարչության կենտրոնական տեխնիկական միավորման փորձագետ Ջիանանդրեա Սանդրին նշում է, որ Արուճում հուշարձանները գտնվում են վատ վիճակում, սակայն դա իրենց չի վախեցնում. «Առաջիկայում նպատակ ունենք իրականացնել կերամիկայի, քարի վերականգնման նվիրված եւ թանգարանագիտության նմուշների ցուցադրության վերաբերյալ դասընթացներ: Իտալիայից արդեն 40 դասախոս է ժամանել Հայաստան, որոնց մի մասը Միլանի պոլիտեխնիկ համալսարանն է ներկայացնում»:

Հայաստանում ճարտարապետական վերականգնման գծով կրթական ծրագրի տնօրեն Մաուրիցիո Բարիոանը նշում է, որ վերականգնել եկեղեցին` չի նշանակում լրիվ նորը դարձնել ու ջնջել հնի հետքերը, քանի որ բոլոր նշանները, որ ժամանակը թողել է հուշարձանի վրա, շատ կարեւոր են եւ շքեղություն ու վեհություն են հաղորդում հուշարձանին:

Հնագետ Մատիլդե Մարձուլլոն տեղեկացրեց, որ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հարող տարածքում ուսումնասիրվել եւ հետազոտվել են 70 շերտական միավոր, որոնք բոլորը փաստագրվել եւ գծագրվել են ինչպես հնագետների, այնպես էլ ճարտարապետների կողմից. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եկեղեցին 7-րդ դարի կառույց է: Ուսումնասիրություններից հետո բացահայտեցինք, որ եկեղեցու տարածքին կից առկա պալատն իրականում ավելի մեծ է եղել, քան մենք պատկերացնում էինք: Հայտնաբերվել են մի շարք թաղումներ, խեցեղեն նմուշներ, ոսկորներ, մետաղի գտածոներ, որոնք հուշարձանի շերտագրությունն ու ժամանակագրությունը պարզելու համար շատ հետաքրքրական ինֆորմացիա կարող են տալ»:

Ուսումնասիրությունները կվերջանան 2013 թ-ի հունվարին, իսկ եթե մշակույթի նախարարությունը տա համապատասխան ֆինանսավորում, ապա մայիսին եւս կգործուղվեն վերականգնող մասնագետներ, իսկ ծրագրին կմասնակցի շուրջ 100 հայ ուսանող:

Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 662-666 թթ.` հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի պատվերով: Ըստ Սանամյանիՙ եկեղեցու ներսում դեռեւս պահպանված են 7-րդ դարում կատարված եւ կառույցին առանձնահատուկ հանդիսավորություն հաղորդող հոյապատկեր որմնանկարները, որոնց թեման Համբարձման տեսարանն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐԵԿԱ՞Մ, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ *

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԾԱՅՐԸ ՄԵՂՐԻՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԾԱՅՐԸ ՄԵՂՐԻՈՒՄ Է

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական