Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՇԻՐԱԿԸ» ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում երեկ «Շիրակը» հյուրընկալել էր Բելգրադի «Պարտիզանին»: Թեեւ բուքմեյքերները հաղթողի հիմնական հավակնորդ էին համարում հյուրերին, սակայն խաղն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ, որոնք շատ մոտ էին հաղթանակին:

Առաջին խաղակեսում շիրակցիները մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին հյուրերի դարպասին: Հիշարժան էր 33-րդ րոպեն, երբ Դամե Դիոպը հայտնվեց դարպասի դիմաց: Սակայն դարպասը գրավելու նրա երեք փորձերն էլ ապարդյուն անցան: Երկու անգամ էլ Ֆոֆանա Բեկոն փորձեց գլխի հարվածով բացել հաշիվը, սակայն մի փոքր շեղ ստացվեց:

«Պարտիզանի» ֆուտբոլիստներն առանձնակի դժվարություններ չստեղծեցին շիրակցիների համար, որոնք այս խաղում բավականին ակտիվ էին գործում եւ հուսալիորեն պաշտպանվում: Իսկ երկրորդ խաղակեսի սկզբում «Շիրակը» վերջապես հասավ հաջողության: Անդրանիկ Բարիկյանի փոխանցումից հետո Ֆոֆանա Բեկոն հարվածեց դարպասին, սակայն դարպասապահը հետ մղեց գնդակը: Վրա հասած Դավիթ Հակոբյանը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Ոգեւորված հաջողությունից, շիրակցիները շարունակեցին գրոհները, փորձելով պատասխան խաղից առաջ ամրության ավելի մեծ պաշար ստեղծել: 65-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն հաջող խաղաց հյուրերի դարպասապահը: Իսկ ահա Դամե Դիոպի երկրորդ հարվածը բարձր ստացվեց:

Հանդիպման վերջին 10 րոպեներն անցան հյուրերի վտանգավոր գրոհներով, որոնք ամեն կերպ փորձում էին խուսափել պարտությունից: «Պարտիզանը» նպատակին կարող էր հասնել 84-րդ րոպեին, երբ տուգանայինի խաղարկումից հետո հյուրերի հարձակվողը մոտ տարածությունից գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը: Բարեբախտաբար, Արթուր Հարությունյանը փրկեց դրությունը: Քիչ անց, կրկին տուգանայինի խաղարկումից հետո, Գեւորգ Հովհաննիսյանին հաջողվեց գնդակը հանել անկյունային: Բայց «Պարտիզանի» ֆուտբոլիստներն ի վերջո հասան իրենց նպատակին: Ավելացված ժամանակում Վլադիմիր Վոլկովը վերականգնեց հավասարակշռությունը:

Այսպես «Շիրակը», որն ամբողջ խաղի ընթացքում զգալի առավելություն ուներ եւ կարող էր մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը, ձեռքից բաց թողեց այնքան կարեւոր հաղթանակը: Եվրոգավաթներում հանդիպման վերջին րոպեներին գոլ բաց թողնելը կարծես տխուր ավանդույթ է դառնում: Նման իրավիճակում էին հայտնվել նաեւ «Փյունիկն» ու «Միկան»:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին:

Վարդան Բիչախչյան («Շիրակ») – Այսօր «Շիրակն» իր լավագույն խաղերից մեկն անցկացրեց, որի համար շնորհավորում եմ ֆուտբոլիստներին: Գոհ եմ նրանց կատարած աշխատանքից: Կարծում եմ, որ հաշիվն օրինաչափ չէր: Գոլային պահերով մենք գերազանցեցինք մրցակցին, սակայն չկարողացանք իրացնել դրանք: Գոլ խփելուց հետո տղաները մի տեսակ արգելակվեցին, ինչի արդյունքում, ի վերջո, պատժվեցինք: Ես փորձում էի տղաներին դուրս բերել պաշտպանությունից, հակառակորդին դիմավորել նրանց կիսադաշտում: Կարող էինք կրկնապատկել հաշիվը, բայց փոխարենը վերջին պահին գոլ բաց թողեցինք: Չէի ասի, թե մրցակիցը մեզ անակնկալներ մատուցեց: Նրանք շատ վտանգավոր էին, երբ կենտրոնում խլում էին գնդակն ու առաջ նետվում: Կփորձենք ագրեսիվ խաղալ պատասխան խաղում, քանի որ 0-0 հաշիվը մեզ չի բավարարում:

Վուկ Ռաշովիչ («Պարտիզան») – Ինչպես եւ սպասում էինք, բարդ հանդիպում ստացվեց: Բավարարված եմ միայն հանդիպման արդյունքով: Մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալներ թույլ տվել, որպեսզի կարողանանք պատրաստվել պատասխան հանդիպմանը: Հուսով եմ, որ մեկ շաբաթ անց, սեփական հարկի տակ ավելի հաջող կխաղանք: «Շիրակին» շնորհակալություն եմ հայտնում հիանալի խաղի համար: Մենք չէինք թերագնահատել մրցակցին եւ լրջորեն էինք մոտեցել հանդիպմանը: Երկրորդ խաղակեսում ավելի հարձակողական ֆուտբոլ խաղացինք եւ կարողացանք խփել պատասխան գոլը: Սա մեր առաջին խաղն էր, իսկ դա միշտ բարդ է ստացվում: «Պարտիզանի» այսօրվա կազմը շատ երիտասարդ է: Ես հավատում եւ վստահում եմ իմ թիմին, եւ, վստահ եմ, որ կհասնենք լավ արդյունքի:

Նախորդ գրառումը

ՊԱՏՐԻԿ ԲԱԲԼՈՒՄՅԱՆ. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԶՈՐԵՂ ԲՈՒՍԱԿԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՄԻԿՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՄԻԿՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական