Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒԹՆՅԱԿԸՙ 7+1

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Որ Եվրոպան միշտ էլ, մեղմ ասած, անբարյացակամ է տրամադրված եղել Ռուսական կայսրության, Խորհրդային Միության հանդեպ, պատմական հայտնի փաստ է: «Դրական» էր վերաբերմունքը միայն ելցինյան Ռուսաստանի նկատմամբ, երբ Արեւմուտքը քայքայում ու թալանում էր երկիրը: Սակայն ամեն ինչ վերադարձավ նախահիմքին, երբ պետության ղեկավար ընտրվեց Վլադիմիր Պուտինը, որը հաղթահարելով հսկայական ներքին ու արտաքին ճնշումները, ձեռնամուխ եղավ արդեն մասնատման եզրին կանգնած պետության վերականգնման ու վերափոխման գործին: Շտամպը նույնն էՙ երկիրը ավտորիտար է, ոտնահարվում են դեմոկրատական ազատությունները, Պուտինը անողոք է իր քաղաքական հակառակորդների նկատմամբ եւ այլն:

Այսօր էլ եվրամերիկյան լրատվամիջոցներում եզակի են բարեհաճ նյութերը ժամանակակից Ռուսաստանի, նրա ղեկավարի հանդեպ: Մյուս կողմից, անկարելի է չնկատել, որ նույն եվրամերիկյան քաղաքական համակարգի նկատմամբ նրա իսկ հասարակայնության հիասթափությունն ու արհամարհանքը, հատկապես ներկա ֆինանսատնտեսական, բարոյական ճգնաժամի պայմաններում, հասել են մի մակարդակի, որը մոտ է մերժողականի: Եվ այս ֆոնի վրա վերջին շրջանում կատարած իր ոչ ստանդարտ գործողությունների շնորհիվ Պուտինը ընդունելի է դառնում նույնիսկ Արեւմուտքումՙ դառնալով համաշխարհային մակարդակի պետական գործիչ: Ընդ որում, պարադոքսն այն է, որ Եվրոպայում Պուտինի հանրաճանաչության բարձրացմանը առաջին հերթին նպաստում են նրա… հակաարեւմտյան նախաձեռնությունները:

Ինչպես գրում է շոտլանդացի նշանավոր լրագրող-քաղաքական մեկնաբան Ջերալդ Ուորները, Ռուսաստանի ղեկավարը սկզբունքորեն ընդդիմանում է Արեւմուտքինՙ նրան համակած խելահեղ լիբերալիզմին, մշակութային մազոխիզմին, բնիկ բնակչության անհետացմանը, անհատական պատասխանատվության փոխարեն գեդոնիզմի (վայելքասիրության) քարոզչությանը հակադրելով ազգի հասունության խնդիրը, քաղաքական կուռ կամքը եւ ազգային շահերի հաստատակամ պաշտպանությունը:

Համաշխարհային լիդերների մեջ Վլադիմիր Պուտինի առանձնակիությունը հստակորեն դսեւորվեց նորերս Հյուսիսային Իռլանդիայում կայացած ութնյակի հանդիպման ժամանակ: Անմիջականորեն դրան նախորդեցին Ռուսաստանի զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված մասշտաբային գործողությունները (ի դեպ, ռուսաստանյանը արդեն երրորդ ռազմական բյուջեն է աշխարհում): Միաժամանակ Լոհ-Էռն մեկնելուց առաջ Պուտինը տեւական հեռախոսազրույց ունեցավ Չինաստանի նախագահ Սի Ցզյանպինի հետ, ինչը խոսակցություններ բացեց ռուս-չինական ռազմաքաղաքական դաշինք ձեւավորելու շուրջը, որը չէր կարող չանհանգստացնել ութնյակի մյուս անդամներին: Սիրիայի հարցում հատկապես ութնյակը վերածվեց 7+1-ի եւ այդ մեկը ի դեմս ռուսաց ղեկավարի կարողացավ իր անզիջում դիրքորոշման շնորհիվ էական փոփոխություւններ մտցնել գագաթաժողովի վերջնական փաստաթղթերի մեջ (նույնիսկ հանվեց Բաշար Ասադին պաշտոնազրկելու նախապայմանը): Մի կողմ դնելով տխրահռչակ «քաղաքական նրբանկատությունը», Պուտինը հայտարարեց, որ Արեւմուտքը Սիրիայում աջակցում է ոչ թե «դեմոկրատիայի մարտիկներին», այլ ամեն տեսակ իսլամական ծայրահեղականների, ահաբեկիչների եւ նույնիսկ բացահայտ մարդակերների:

G8-ի հանդիպմանը Պուտինը եկավ ներռուսաստանյան ոլորտում եւս իր դիրքերի ամրապնդման ռեսուրսներով: Նա նշանակալի հաջողությունների է հասնում երկրի բնակչության շահերը շոշափող առավել հրատապ հարցերումՙ պայքար կոռուպցիայի դեմ, բնակկոմունալ տնտեսություն, սակագներ, կենսաթոշակների բարձրացում, վթարային տների վերացում եւ այլն:

Ուշագրավ է, որ եվրոպական ԶԼՄ-ներում արդեն հրապարակվում են նյութեր, որոնցում արեւմտյան լիդերների եւ Պուտինի միջեւ անցկացվող զուգահեռները, համեմատությունները ավարտվում են հօգուտ վերջինիս: Եթե առաջինները դարձել են անհեթեթության հասցված զանազան «իրավունքների ու հանդուրժողականությունների» գերի, կամ ինչպես վերոհիշյալ Ուորներն է ասում, ջրիկացել են քաղաքական նրբանկատություններից ու դիմազրկվել դեմոկրատական ամենաթողություններից, ապա Պուտինը անսեթեւեթ գործում է ի շահ իր պետության ու իր ժողովրդի: Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը նորերս իրեն պարզապես երջանիկ էր զգում, որ կարողացավ… երկու տասնամյակ հետո Հորդանանին վերադարձնել այդ երկրում ահաբեկչության մեջ մեղադրվող իմամին: Դուք հավատո՞ւմ եք, որ Պուտինը քաղաքական ապաստան տա քենիացի աղանդավորին, որն իր հայրենիքում մորթել է մոտ 400 գյուղացու ու հանգիստ հանգրվանել Բրիտանիայում: Ախր, բրիտանական օրենսդրությունը արգելում է վտարել այն փախստականներին, որոնց մահապատիժ է սպասում պահանջող երկրում: Իսկակա՜ն դեմոկրատական դրախտ առավել արնախում հանցագործնրի համար: Եթե Ֆրանսիայի նախագահը օրինականացնում է միասեռականների ամուսնությունը, ընտանեկան օրենսդրությունից հանում հայր եւ մայր հասկացությունները, ապա Պուտինը, պաշտպանելով ավանդական ընտանիքը, անչափահասներին մեկուսացնում է միասեռականության քարոզչությունից: Ինչքան ավելի ու ավելի է աշխարհականանում կրոնը Եվրոպայում, այնքան ավելի ուժգնորեն է Պուտինը իր պաշտպանության տակ առնում դրսից թե ներսից հարձակումների ենթարկվող ռուս ուղղափառ եկեղեցուն, ի դեմս նրան տեսնելով ռուս ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացման հզոր գործոնի: Ռուսական «Կուլտուրա» թերթին տված հարցազրույցում ֆրանսիացի նացիոնալիստ Ժան-Մարի Լը Պենը, տագնապ հայտնելով իր հայրենիքում իսլամական ապստամբության հավահականության շուրջը, հիշեցնում է, որ երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրանսիայում 2-3 տասնամյակի ընթացքում բնակվել է ընդամենը 400 մուսուլման եւ գործել է սոսկ մեկ մզկիթ: Իսկ հիմա, նրա ասելով, երկրում մզկիթների քանակը հասնում է 3000-ի, իսկ մուսուլմաննեերը կազմում են 20 միլիոն, եւ նրանք ամեն տարի տասնյակ հազարներով քաղաքացիություն են ստանում: Իսկ ահա Մոսկվայում կա միայն երեք մզկիթ, եւ որոշում է ընդունվել մայրաքաղաքում այդպիսիք այլեւս չկառուցել: Ընդ որում, չմոռանանք, որ ռուսաստանցի մուսուլմանները բնավ էլ եկվոր չեն:

Իր երրորդ գահակալությունը Պուտինն իրոք սկսեց մեծ ակտիվությամբ: Ամեն ինչից երեւում է, որ նա ձգտում է գործել պատմության համարՙ վերականգնել երկրի հզորությունը ու թողնել գահըՙ շահած ժողովրդի հարգանքը (ցավոք, այս վերջին պարագան մոռացության է մատնված Հայաստանում): Պուտինը առավելագույնս մնալով որպես հրապարակային պետական գործիչ, շարունակում է ժողովրդի հետ անմիջական շփումներ, այդ թվում նաեւ հարցազրույցներ ունենալու իր պրակտիկան: Արժե ուշադրություն դարձնել նրա ելույթներին. նա տուրք չի տալիս անհարկի գեղեցկախոսությանը, խոսքի մեջ ռացիոնալ է, փաստարկված, անհրաժեշտության դեպքումՙ սրամիտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՆԴԵԼԱՆ 95 ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԵՐԿՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԵՐԿՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական