Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԲԻԼԴՆ» ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՄԱԿԱՆՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ

16/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

Գերմանացի լրագրողներն ու մեկնաբանները դժվարանում են ճիշտ արտասանել Մխիթարյանի ազգանունը: Շատերը հարց են տալիս, թե ինչպես պետք է անվանել հայ ֆուտբոլիստինՙ Մյուկտարիա՞ն, թե՞ Միկտարիան:

Ուստի գերմանական հանրահայտ «Բիլդ» հանդեսը որոշել է հարցում անցկացնել եւ Մխիթարյանին մականուն տալ: Հանդեսն առաջարկել է Միկի եւ Մյուկե տարբերակները: Ի դեպ, գերմաներեն Մյուկե նշանակում է մոծակ:

Մինչ գերմանացիները կսովորեն ճիշտ արտաբերել Մխիթարյանի ազգանունը, Հենրիխը շարունակում է իր հաջող ելույթները Դորտմունդի «Բորուսիայում»: Նա Շվեյցարիայում մասնակցեց թուրքական «Բուրսասպորի» հետ կայացած ընկերական հանդիպման առաջին խաղակեսին ու դարձավ գոլային 2 փոխանցման հեղինակ: Նրա ճշգրիտ փոխանցումներից հետո «Բորուսիայում» գոլերի հեղինակներ դարձան Լեւանդովսկին եւ Օբամեյանգը: Խաղն ավարտվեց «Բորուսիայի» խոշոր հաշվով հաղթանակովՙ 4-1: Այսօր «Բորուսիան» ստուգողական խաղում կմրցի «Լյուցեռնի» հետ:

Ի դեպ, Հենրիխն արդեն առաջին մամուլի ասուլիսն է տվել. «Կային մի քանի տարբերակներ, սակայն ընտրեցի «Բորուսիան»: Ընտրությունը կատարել եմ սրտիս թելադրանքով: «Լիվերպուլը» փառահեղ անցյալ ունի, իսկ «Բորուսիան»ՙ ներկա: Ինձ համար գերագույն նպատակը թիմին օգնելը եւ տիտղոսներ նվաճելն է: Ես եւ Մարիո Գյոտցեն տարբեր խաղաոճի ֆուտբոլիստներ ենք, որոնք ունեն իրենց ուժեղ եւ թույլ կողմերը: Մեկ տարի անց իմաստ կլինի մեզ համեմատելը: Ես դեռ ընդամենը 2 խաղ եմ անցկացրել թիմի կազմում: Ինձ համար մարզաշապիկիս համարը էական նշանակություն չունի, թեեւ նախորդ թիմերում խաղացել եմ 22 համարով: Կարեւոր է ցուցադրած խաղը: Տիրապետում եմ 5 լեզուների, ցանկանում եմ նաեւ գերմաներեն սովորել: Արդեն կարող եմ մեկ-երկու նախադասություն արտասանել գերմաներեն: Մշտապես սովորելու ցանկություն ունեմ: Ընկերուհի չունեմ, միայնակ եմ ժամանել եւ բնակարան եմ փնտրում մարզաբազայի մոտակայքում: Դա ճիշտ է, որ խաղում եմ կյանքից շուտ հեռացած հորս համար: Նա միշտ ցանկանում էր, որ ֆուտբոլիստ դառնայի: Այժմ ամեն ինչ անում եմ նրա երազանքն իրականացնելու համար: Արթուր Աբրահամին «Բորուսիայի» մասին չեմ հարցրել: Բայց նա ինձ ասել է, որ եթե ինչ-որ բանի կարիք ունենամ, ամեն պահի կարող եմ դիմել իրեն»:

Նախորդ գրառումը

ՕԶԲԻԼԻՍԸ «ԿՈՒԲԱՆԻՆ» ՓՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Հաջորդ գրառումը

ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Լրահոս

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական