Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր գիրք՝ «Հայերն Աֆրիկայում»

ԱԶԳ
19/04/2024
- 19 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
238
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լոյս է տեսել «Ազգ»ի երկարամեայ հեղինակ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի հայկական գաղթօջախների եւ սփիւռքի բաժնի աւագ գիտաշխատող Արծուի Բախչինեանի «Հայերն Աֆրիկայում. Պատմաբանասիրական ուսումնասիրութիւն» հատորը (Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտ, 2024): Խմբագիրն է պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանեանը:

Ուսումնասիրութեան մէջ ի մի են բերուած պատմական եւ մշակութային ցաք ու ցրիւ փաստեր, որ վերաբերում են հայերի ներկայութեանն աֆրիկեան ցամաքամասի երկրներում 25 երկրներում՝ հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Աշխատութիւնը չի ներառում Եգիպտոսի եւ Եթովպիայի հայութեան պատմութիւնը, քանի որ դրանք վաղուց ի վեր գրուած եւ ուսումնասիրուած են: Ամենից ընդարձակը Սուդանի հայ համայնքի պատմութեանը վերաբերող գլուխն է: Բացի բուն բովանդակութիւնից՝ հատորն ունի մէկ յաւելուած («Հայ-աֆրիկեան շփումներ այլ երկներում»), ամփոփումներ երեք լեզուով (անգլերէն, ֆրանսերէն եւ աֆրիկեան լինգալա լեզուով), օգտագործուած գրականութեան, անձնանունների եւ տեղանունների ցանկեր:

Հատորը դասական ուղղագրութեամբ է, շապիկին լուսանկարին սուդանաբնակ Մկրտիչ Ուլիկեանն է՝ սեւամորթ մի ցեղի հետ (նրա վերաբերեալ Արծուի Բախչինեանի յօդուածը լոյս է տեսել «Ազգում», 2020, սեպտեմբերի 4):

Մինչ այս պատմաբանասէր Արծուի Բախչինեանը հեղինակել է աշխատութիւններ (առանձին հատորներով եւ յօդուածներով) հետեւեալ երկրների եւ տարածաշրջանների հայօջախների մասին՝ Սկանդինավեան պետութիւններ, նախկին Հարաւլաւիայի երկրներ, Ալբանիա, Չեխոսլովակիա, Սիբիր, Չինաստան, Ճապոնիա, Ովկիանոսք (Օվկիանիա):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրքի շնորհանդես՝ «Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է: Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից»

Հաջորդ գրառումը

Չայլզ Ֆրեյզր. Ինչո՞ւ Իսրայելը պետք է հիմա ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Չայլզ Ֆրեյզր. Ինչո՞ւ Իսրայելը պետք է հիմա ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական