Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԳԱՊԱՀ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԻՆՉԵՎ 50 ՏՈԿՈՍ ԲՈՆՈՒՍ

16/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անկարգապահներըՙ մինչեւ 200 տոկոս մալուս, ԱՊՊԱ բոնուս-մալուս նոր համակարգով

Բոնուս-մալուս համակարգը Հայաստանում գործում է այս տարվա հունվարի 1-ից, բայց միայն բոնուսների մասով: ԱՊՊԱ պատահարներ չունեցած վարորդների 75 տոկոսը ստացել է բոնուս` ապահովագրավճարի 3 տոկոսի չափով: Դա ընդհանուր առմամբ կազմել է 350 մլն դրամ: Այս ցուցանիշների մասին երեկ խոսեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Աննա Վարդիկյանը ՙ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում բոնուս-մալուս համակարգի ներդրման մանրամասները: Հիմնական նորությունն այն էր, որ արդեն 2014-ի հունվարի 1-ից գործելու են նաեւ մալուսները: Այսինքն, անկարգապահ` 2013-ի ընթացքում ԱՊՊԱ պատահարների պատճառ դարձած վարորդները կվճարեն հավելյալ գումար:

Աննա Վարդիկյանի տեղեկացմամբՙ այն բարեխիղճ վարորդները, որոնք 2013-ի հունվարի 1-ից մինչեւ ԱՊՊԱ պայմանագրի կնքումը 345 օրվա ընթացքում չեն ունենա իրենց մեղքով ԱՊՊԱ պատահար, կստանան բոնուսներ: Կարգապահ լինելու դեպքում յուրաքանչյուր տարի այդ բոնուսներն աճելու են, հասնելով առավելագույնի` մինչեւ 50 տոկոս բոնուսի: Ի՞նչ է դա նշանակում: Օրինակ` եթե ապահովագրավճարը կազմում է 35 հազար դրամ, ապա 5 տարի կարգապահ լինելու դեպքում այն կարող է զեղչվելՙ հասնելով 17500 դրամի:

Սակայն ոչ կարգապահ` ԱՊՊԱ պատահարում մեղավոր վարորդները կպատժվենՙ ստանալով մալուս: Առաջին պատահարի համար այն կկազմի 16 տոկոս: Այսինքն, այդքանով ավելի ապահովագրավճար կվճարվի հաջորդ տարի: Յուրաքանչյուր հաջորդ պատահարի դեպքում այդ գումարը կաճի: Ընդ որում, արդեն երրորդ պատահարից հետո կհասնի առավելագույնի` ապահովագրավճարի 200 տոկոսին: Անկարգապահ վարորդներին ներում կշնորհվի 4 տարի անընդմեջ կարգապահ լինելու եւ պատահար չունենալու դեպքում: Միայն այդ դեպքում նրանք նորից կանցնեն բազիսային ապահովագրավճարին: Նկատի ունենալով այս ամենըՙ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն վարորդներին կոչ է անում լինել կարգապահ:

Բյուրոյի տնօրենը նշեց, որ համակարգը կոչված է ապահովելու արդարություն, քանի որ տրամադրում է բոնուսներ կարգապահներին ի հաշիվ անկարգապահ վարորդների եւ մալուսներ` անկարգապահներին, խթանում է վարորդների կարգապահությանը, կանխում է ԱՊՊԱ ոլորտում խարդախությունները` կապված մեղավոր կողմի «փոփոխման» հետ:

«Ազգի» հարցին, թե ինչպե՞ս է գործելու բոնուս-մալուս համակարգը ավտոմեքենայի վաճառքի կամ անվանափոխման դեպքում, Աննա Վարդիկյանը պատասխանեց, որ համակարգը գործելու է միայն անձի անվան եւ պատմության հետ: Եթե նա մեքենան վաճառում է եւ գնում նոր մեքենա, ապա չի ազատվում մալուսից կամ չի զրկվում բոնուսից:

Մեր մյուս հարցին, թե համակարգի ներդրումը որքանո՞վ կնվազեցնի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւ այսպես կոչված «ռիսկային» վարորդների թիվը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենն ասաց, որ տվյալները նախնական են, համաձայն որոնց ակնկալվում է, որ ռիսկային վարորդների թիվը կնվազի 6-10 տոկոսով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԵՎ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԻՆՍՈՒԼԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԵՎ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԻՆՍՈՒԼԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական