Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Դիմորդները կարող են վերահանձնել միասնական քննությունը

Բայց միայն մեկ առարկա, այն էլ՝ Ռուսաստանում

Ռուսաստանում շրջանավարտներն այս՝ 2023-24 ուսումնական տարում, ընդունելության միասնական քննություններից մեկը կկարողանան վերահանձնել. գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի Վերահսկողական ծառայության կրթության բաժնի պատասխանատու Անզոր Մուզաեւը գործակալությանը հայտնել է, որ ՌԴ գործադրի համապատասխան որոշումը սահմանում է՝ դիմորդներին վերահանձնելու հնարավորություն տրվելու է հունիսից։

«Բայց ապագա ուսանողները պետք է հաշվի առնել, որ վերահանձնումից հետո հնարավորություն չի տրվելու ընտրել առավել բարձր միավորը․ համակարգն, ավտոմատ կերպով, ընտրելու է երկրորդ քննության արդյունքը»,- ասել է Մուզաեւը։

Հիշեցնենք, որ դպրոցականներին միասնական պետական ​​քննության առարկաներից մեկը վերահանձնելու առաջարկ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ս․Վ․