Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ի՞նչ նպատակի կծառայեն թռչող էլեկտրամոբիլները

«Suzuki» եւ «SkyDriv» ընկերություները սկսել են թռչող էլեկտրամեքենաների արտադրությունը. տեղեկացնում է «Suzuki»-ի պաշտոնական կայքը։

«Թեւավոր» ավտոմեքենան՝ «SkyDrive SD-05», կարտարդվի Իվատայա քաղաքի մեքենաշինական գործարանում:

«Մեքենան նախատեսված է օդաչուի եւ երկու ուղեւորի տեղափոխման համար։ Էլեկտրամոբիլը համալրված է 12 շարժիչով, ինչը թույլ կտա զարգացնել 100 կ/ժ արագություն։ Թռիչքի առավելագույն հեռահարությունը 15 կմ է։ Մեքենան կարող է ուղղահայաց թռիչք եւ վայրէջք կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ճապոնացի արտադրողները մտադիր են տարեկան մոտ 100 «SkyDrive» մոդելի թռչող մեքենա արտադրել եւ դրանք կիրառել շտապօգնության եւ տաքսի ծառայությունների մեջ։

Ս․Վ․