Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՄԱՍ ԴԸ ՎԱԱԼ. ՀԱՍԱՐԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

03/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Տասը տարվա ընթացքում շատ բան է փոխվել, բայց չի փոխվել ամենակարեւորըՙ հակամարտությունը չի լուծվել: Խնդիրը դեռ կա, վստահության դեֆիցիտը խորացել եւ խորանում է»: Տեսակետը «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջով» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալինն է, որը Երեւանում էՙ ներկայացնելու գրքի նորՙ վերախմբագրված տարբերակը: Թեպետ դը Վաալը խոստովանում է, որ գրքի հիմնական շեշտադրությունը չի փոխվել, սակայն երեք գլուխ է ավելացել ու նաեւ նկարների քանակն է շատացել:

Դը Վաալը, որ «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբանն է, խոստովանում է, որ գրքի վրա աշխատելիս նպատակ է ունեցել քանդել առասպելներն ու կարծրատիպերը, որ առկա էին հայ եւ ադրբեջանական հասարակություններում: Քանի որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գրականություն գրեթե չկա, ապա Վաալը ցանկացել է միայն փաստերի եւ ժամանակագրության հիման վրա պատմել ղարաբաղյան խնդրի մասին: «Ղարաբաղյան հակամարտությունն անխուսափելի էր, քանի որ սովետական հնարքըՙ Ադրբեջանի կազմում հայկական ինքնավար մարզ ունենալը, չէր կարող ԽՍՀՄ-ի փլուզումից հետո խնդիր չառաջացնել: Որ մինչեւ հիմա չի լուծվում հակամարտությունը, արդյունքն է այն բանի, որ ստատուս քվոն պահպանելու ցանկությունը շատ ավելի ուժեղ է: Կողմերի մեջ փոխադարձ վախ կա, թեՙ ի՞նչ կլինի, եթե իրավիճակը փոխվի: Արտաքին աշխարհն այսօր անտարբեր է ղարաբաղյան հարցի հանդեպ: Շատ ռեսուրսներ են ծախսվել, որպեսզի նոր պատերազմ չվերսկսվի, սակայն ռեսուրսներն այնքան չեն, որ ստիպողաբար խնդիրը լուծել տան»:

Թոմաս դը Վաալը վստահ է, որ չնայած Ադրբեջանը շահագրգռված է, որ ստատուս քվոն փոխվի, սակայն Ադրբեջանում էլ են հասկանում, որ եթե ինչ-որ բան այնպես չանեն, մեկ շաբաթում կարող է 20 տարվա ձեռք բերածը կորել: Իսկ դա տնտեսությունն է, հարստությունը: «Ես առաջին անգամ Բաքվում եղել եմ 1995-ին: Այդ ժամանակ նրանց ՀՆԱ-ն 3 մլրդ դոլար էր, այժմ ՀՆԱ-ն 70 մլրդ-ից ավելի է: Եթե նրանք պատերազմ սկսեն ու հաշվարկները սխալ դուրս գան, մեկ շաբաթում այդ ամենը կվերանա», ասում է փորձագետըՙ հավելելով, որ պատերազմի վտանգի ռիսկեր կան: Նա օրինակ է բերում Հարավային Օսիայի օրինակը, երբ պատերազմ ոչ մեկին պետք չէր, սակայն եղավ:

«Կարող է գործել հիմարության ֆակտորը, եթե կողմը ճիշտ չհաշվարկի, թե ինչ ռեակցիա կարող է լինել այս կամ այն քայլին, եւ դրան կհետեւի բռնկումը»: Փորձագետը կարդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթներն ու հավելում. դրանցում ագրեսիայի լեզուն է առկա: Ըստ դը Վաալի, Ադրբեջանում պատերազմի վերաբերյալ երկու կարծիք կա, նախագահը խոսում է պատերազմի վերսկսման հավանականության մասին, մինչդեռ հասարակ մարդկանց զրույցներում Ղարաբաղի հարցը ոչ միայն առաջին, այլեւ առաջին հնգյակի խնդիր չէ: Հասարակ ադրբեջանցուն Ղարաբաղի խնդիրն այնքան էլ չի հետաքրքրում: «Ադրբեջանում հասարակությունը չի եռում, փրփրում եւ անհամբեր սպասում նոր պատերազմին: Այո, նոր սերունդն ավելի ագրեսիվ է մեծանում, քան իրենց պապերն ու հայրերը, դա պարզ է, սակայն ես կասեի, որ հայ հասարակությունն էլ է ագրեսիվ, թեպետ ես այդ ագրեսիվությունը կանվանեի պասիվ եւ սառած: Հայերը հաղթել են պատերազմում, եւ հիմա, երբ ասում ենՙ խաղաղություն ենք ուզում, բայց ոչ մի թիզ հող չենք զիջի, դա էլ է ագրեսիա», ասում է դը Վաալը:

Փորձագետը համոզված է, որ ղարաբաղյան հարցի լուծումը Ռամիլ Սաֆարովի հերոսացումից հետո այլ կերպ է ընկալվում: Նա հավաստիացնում է, որ Ադրբեջանում հանդիպել է մարդկանց, ովքեր խոստովանել ենՙ Սաֆարովն իրենց համար հերոս չէ, եւ նրանց սարսափեցրել է կատարվածը: «Սակայն բնականաբար, շատ-շատերի համար Սաֆարովը հերոս է»: Ըստ դը Վաալիՙ Սաֆարովի հերոսացումից որոշ ժամանակ անց Ադրբեջանի իշխանություններն էլ հասկացան, որ մարդասպանի հերոսացումը հիմարություն էր, եւ հենց դա է պատճառը, որ նա ասպարեզից «կորել է» եւ նրա մասին այլեւս չեն խոսում:

Այսքանով հանդերձ, դը Վաալը համոզված է, որ միջազգային հանրությունը չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, անգամ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: «Ադրբեջանն ուժեղ երկիր է եւ թույլ չի տա նման բան: Գուցե ինչ-որ հեռավոր երկիր, ասենքՙ Ուրուգվայը, ճանաչի, կամ Վենեսուելան, երբ ճանաչեց Աբխազիայի անկախությունը, սակայն դա էլ է քիչ հավանական»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԴ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ ԿԱԹՈԼԻԿ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ ԿԱԹՈԼԻԿ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

28/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն...

ԿարդալDetails

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը. հայտարարություն

28/09/2025

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

28/09/2025

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական