Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեւորագույն բուհերը պետք է մնան քաղաքի կենտրոնում՝ իրենց պատմական շենքերում

Հակոբ Ասատրյան
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
84
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չգիտեմ անգրագիտության արդյունք է, դիտավորության, թե՞ լավագույն ավանդույթներ ունեցող կրթական օջախները վերացնելու ծրագրված քաղաքականության, բայց այն, որ բոլոր բուհերը որոշել են միավորել մեկ ակադեմիական քաղաքում, դա առնվազն ցնդաբանություն է: Դա ոչ միայն նշանակում է քաղաքային կյանքը վերացնել երիտասարդությունից, այլեւ՝ պատմական արմատներից:

Բերեմ Չեխիայի օրինակը: Պրահայի կենտրոնի գրեթե բոլոր պատմական շենքերը տրված են Կարլի համալսարանին եւ տարբեր ֆակուլտետներին, կինոյի ու թատրոնի ակադեմիային, Գիտությունների ակադեմիային, երաժշտական եւ արվեստների ինստիտուտներին, կոնսերվատորիային, որն ի դեպ գտնվում է Ֆիլհարմոնիայի հարեւանությամբ: Այս ամենն այսպես է, ոչ միայն որպեսզի երիտասարդությունն ավելի մոտ լինի մասնագիտական կառույցներին՝ թատրոններին, կինոսրահներին, համերգասրահներին, այլեւ այն պարզ պատճառով, որ քաղաքի բոլոր ծայրերից հարմարավետ է կենտրոն գալը: Այս քաղաքականությունը պատահական չէ, քանի որ այսպիսով պատմական կենտրոնը նաեւ մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում եւ որեւէ մասնավոր անձ կամ ընկերություն այդ շենքերը չի կարող քանդել կամ վերածել կազինոյի, հյուրանոցի կամ ռեստորանի:

Ընդ որում, առնվազն հինգից վեց բուհ պետք մնան իրենց պատմական շենքերում եւ իրենց ներկա կարգավիճակով՝ Երեւանի պետական համալսարանը, Երեւանի բժշկական համալսարանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան, գեղարվեստի, կինոյի ու թատրոնի ինստիտուտները եւ մանկավարժական համալսարանը: Պրահայի բուն կենտրոնից ոչ այնքան հեռու են միայն Բարձրագույն տնտեսագիտական համալսարանն ու տեխնիկական համալսարանը, բայց երկուսն էլ մոտ են մետրոյի կայարաններին ու տրամվայների կանգառներին: Այսպես կոչված ակադեմիական փոքրիկ քաղաքի պատկերը կարելի է տեսնել Տեխնիկական համալսարանի տարբեր մասնաշենքերի մի թաղամասում լինելու առկայությամբ, որտեղ գտնվում է նաեւ ամենամեծ տեխնիկական գրադարանն՝ իր բոլոր հարմարություններով:

25 տարի է բնակվում եմ Հայաստանից դուրս եւ այս տարիներին շփվել եմ հաջողության հասած հայ բազմաթիվ երաժիշտների հետ, որոնք մշտապես շեշտել են, որ իրենց մասնագիտական հիմնական դասերը ստացել են Երեւանի կոնսերվատորիայում, որն այնպիսի հիմք է ապահովել նրանց համար, որ եվրոպացի հայտնի երաժիշտները զարմացել են: Նույնը վերաբերում է Երեւանի բժշկական համալսարանի շրջանավարտներին, ֆիզիկայի ու բնական գիտությունների, օտար լեզուների մասնագետներին:

Մի՛ խաթարեք արդեն տասնամյակներ շարունակ գործող լավագույն ավանդույթները: Կարող եք զարգացնել, կատարելագործել, վատ բարքերից ազատվել, բայց ոչ արմատահան անել: Ուշքի եկեք:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐՐՈՐԴ ԱՉՔ

Հաջորդ գրառումը

Աշխարհում ամենաշատ խոսվող առաջին 10 լեզուները

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Աշխարհում ամենաշատ խոսվող առաջին 10 լեզուները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական