Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Male student writer on desk with typewriter

Male student writer on desk with typewriter

ԵՐՐՈՐԴ ԱՉՔ

ԱԶԳ
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
189
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ փակեցի երկու աչքերս,

որ չտեսնեմ ակնհայտը,

ճակատիս բացված երրորդ աչքով

սկսեցի տեսնել այն,

ինչ մինչեւ այդ աննկատ էր
 
 
Իսկ Փառանձեմը դեռ ծիծաղում ու ծիծաղում է

Շատ ուրախ ժողովուրդ ենք մենք՝ հայերս, ինչ խոսք:

Մեզ հետ ինչ ասես, որ չեն անում՝ սպանում են, դավաճանում են, կոտորում են, խաբում են, տեղահանում են, օր-օրի նոր հարկեր ու պատիժներ են մոգոնում մեզ համար, իսկ մեր պետքն էլ չէ, սրամտում ու ծիծաղում ենք:

Մի կողմից դա, իհարկե, այնքան էլ վատ չէ.գործում են օրգանիզմի ինքնապաշտպանական մեխանիզմները եւ փրկում են մեզ դեպրեսիայի մեջ ընկնելուց: Սակայն երրորդ աչքով դիտելիս հասկանում ես, որ իրավիճակը գնալով լրջանում է, իսկ մեզ լրջացնելու հնար կարծես թե ոչ մի կերպ չի գտնվում:

Ասում ենք՝ «առանց հումորի անհնար է», «հումորն օգնում է ապրել», «ամենաահավոր բանը հումորի զգացում չունեցող մարդն է» ու շարունակում ենք զվարճանալ:

Չգիտեմ՝ ով եւ ինչու է մեզ համոզել, որ անընդհատ պետք է սրամտենք ու ծիծաղեցնենք ինքներս մեզ եւ ուրիշներին: Այդ համատարած ուրախությունն ավելի տարօրինակ է դառնում ճակատագրական պահերին, որոնց պակասը վերջին շրջանում չունենք: Պատերա՞զմ է՝ մենք մի քանի օր լուրջ ենք, հետո սկսում ենք կատակել այդ թեմայով, ինչ-որ տեղ ծա՞ռ են կտրում, շե՞նք են քանդում, մարդկանց զրկում են ունեցվածքի՞ց, մենք ամենուր սրամտելու առիթ ենք գտնում: Անգամ ամենասարսափելի իրադարձություններից շատ կարճ ժամանակ անց հայտնվում են սրամիտ աղջիկներ ու տղաներ (ընդ որում՝ տարիքը կապ չունի, նրանք կարող են լինել 15-ից 105 տարեկան) ու սկսում են կատակել, սրամտել ու զվարճանալ:

Իսկ վերջին տարիներին, երբ համացանցը մեր կյանքում հսկայական տեղ սկսեց զբաղեցնել, համատարած զվարճանքը դարձավ անտանելի ու կործանարար:

Պատերազմի ողջ ընթացքում, օրինակ, մինչ հեռատես մարդիկ խելագարվում էին սարսափի կանխազգացումից, մի ողջ ժողովուրդ, համակարգչի առաջ նստած, «Իլյուշ, Իլյուշ» էր անում: «Իլյուշ մենք սուրճ ենք խմում, իսկ դու տխրիր» ոճի հումորն այդ օրերին չգիտես ինչու ահավոր զվարճալի էր թվում մեր հայրենակիցներին, ու այդ համատեքստում բոլորն իրենց լուման էին ձգտում ներդնել: Ադրբեջանի նախագահը տալիս էր գյուղերի անուններ, որոնք գրավել էին նախորդ օրերին, իսկ մեր համերկրացիները, որոնք ամեն երեկո հավատում էին «արծրունհովհաննիսյանական նորություններին», սկսում էին ծաղրել «Իլյուշին» նոր ուժով (հետագայում իհարկե, երբ պարզ դարձավ, որ Արծրունը ստում էր, իսկ Ալիեւը ցավոք սրտի՝ ոչ, հումորն արդեն հակառակ վեկտորն ուներ՝ «Ես այժմ գտնվում եմ Երեւանում (Հադրութում), եւ այստեղ ոչ մի ադրբեջանցի չկա» ոճով):

Ինչո՞ւ եմ օրինակները հենց պատերազմի օրերից բերում: Որպեսզի պարզ դառնա, որ մենք հաճախ փորձում ենք սրամտել այնպիսի դեպքերում եւ առիթներով, երբ այդ սրամտությունը ոչ միայն տեղին չէ, այլեւ կարող է վտանգավոր լինել: Օրինակ, նույն պատերազմի օրերին, երբ երեկոյան ասուլիսների ընթացքում լրագրողները, հավանաբար ունենալով որոշ ճշգրիտ տեղեկատվություն, փորձում էին Արծրունից ինֆորմացիա ստանալ կոնկրետ տարածքների վերաբերյալ, նա ամեն անգամ հայտարարում էր, որ պետք չէ իրեն կոնկրետ հարցեր տալ: Եվ մեր շատ ուրախ եւ շատ սրամիտ հանրությունն անմիջապես սկսում էր սրամտել այն թեմայով, թե ինչ անհասկացող են մեր լրագրողները, որոնք փորձում են Արծրունից իմանալ իրականությունը, երբ մարդը պարզ լեզվով հայտարարում է, որ տեղանուններ չի տալու եւ կոնկրետ հարցերի չի պատասխանելու: Այսինքն մարդիկ, որոնք տեղյակ չէին լրագրողի աշխատանքի նրբություններին, չգիտեին, թե ինչն է մտնում լրագրողի իրավունքների ու հատկապես նրա պարտականությունների մեջ, փորձում էին ծաղրել այդ մասնագիտության ներկայացուցիչներին իրենց մասնագիտական պարտքը կատարելու՝ այսինքն կոնկրետ եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու եւ այդ տեղեկատվությունը հանրությանը հասցնելու ցանկության համար:

Հետագայում, երբ պարզ դարձավ, որ լրագրողների հարցերը տեղին էին, իսկ իրենց հումորը, մեղմ ասած, անպարկեշտ, նման ձեւով իրենց ստրեսը հանող մեր հայրենակիցներից եւ ոչ ոքի մտքով չանցավ ներողություն խնդրել անտեղի սրամտությունների համար: Իսկ Արծրունին համարեցին ստախոս, առանց անգամ հասկանալու, որ խաբում են հիմնականում նրան, ով ինքն էլ դեմ չէ, ավելին՝ ուզում է խաբված լինել:

Դեպքերից տարիներ են անցել, բայց հիմա էլ կարծես թե շատ բան չի փոխվել. շարունակում ենք կատակել, երբ տարածաշրջանում եւ երկրում խիստ վճռորոշ իրադարձություններ են սպասվում ու պետքներս էլ չէ: Ընդ որում կատակում ենք բոլորս՝ նրանք, ում թվում է, թե հասկանում են ինչ-որ բաներից, որոնցից իրականում չեն հասկանում, նրանք, ում թվում է, թե իրենք հումորի զգացում ունեն, իսկ իրականում՝ չունեն, նրանք, ում թվում է, թե ազատամիտ են, մինչդեռ իրականում բռի են ու անկիրթ:

Օրինակ, Ջիլիզան վրացիներին հանձնելու լուրի առիթով կատակում են, թե «լավ է, ջիլիզացիները առանց վիզայի կկարողանան մեկնել Եվրոպա»: Նույնն է, թե երկու ոտքը գանգրենայի արդյունքում անդամահատվածի մոտ սրամտես՝ «լավ է, որ ոտքերդ կտրեցին, պրծար կոշիկ գնելուց, չկա՛ ոտք, չկա՝ կոշիկ»: Մինչդեռ գանգրենան գնալով առաջադիմում է ու արդեն այլ՝ առավել կենսական օրգաններ է վնասում: Ու վաղը այդ «գանգրենան» կարող տարածվել դեպի ձեր բնակավայրը, ու դուք կքնեք մի պետությունում, իսկ կարթնանանաք լրիվ այլ երկրի կազմում:

Ծիծաղելն, իհարկե, երբեմն վատ բան չէ, բայց գուցե մեկ-մեկ իրո՞ք կարիք կա լրջանալու: Օրինակ, Մարուքյանի հրաժարականից հետո համընդհանուր հումորի ու հռհռոցի մթնոլորտում կարծես ընդհանրապես աչքաթող արեցինք այն հարցը, որ եթե մինչեւ այս պահը իշխանության որեւէ քայլի ու յուրաքանչյուր զիջման հետ հաշտ է եղել Մարուքյանը, հիմա ի՞նչ եղավ, ինչի՞ առաջ է հայտնվելու մեր պետությունը, ի՞նչ նոր զիջումների ենք պատրաստվում, որ «հատուկ հարցերով»-ը գերադասեց հատուկ հրաժարական տալ:

Մեկ-մեկ իրոք ծափն ու ծիծաղը չափից դուրս շատ են, անհիմն ու անտեղի, ինչպես մահացածի տանը դագաղի կողքին կանգնածի անկեղծ զվարճությունը կարող է անտեղի լինել:  

Այդ անզուսպ ու անտեղի հումորից ավելի վատ կարող է լինել միայն չհիմնավորված ու անտեղի լաց ու կոծը,  պատկերավոր ասած՝ «մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարը…»:  Բայց դա արդեն բոլորովին ուրիշ ու շատ ավելի տխուր պատմություն է:

Ռ. Ա.  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Կարեւորագույն բուհերը պետք է մնան քաղաքի կենտրոնում՝ իրենց պատմական շենքերում

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Կարեւորագույն բուհերը պետք է մնան քաղաքի կենտրոնում՝ իրենց պատմական շենքերում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական