Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաջորդ փուլում Ադրբեջանն ուղղակի մտնելու է ՀՀ տարածքներ և դե ֆակտո վերցնելու է դրանք. դրա իրավական հիմքը Փաշինյանը վերջնականապես ստեղծեց երեկ. վերլուծաբան

13/03/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանի համար զարմանալի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միայն երեկվա ասուլիսից հետո է  որոշ մարդկանց շրջանում տպավորություն ստեղծվել, որ վերջինս պատրաստվում է հերթական անգամ Ադրբեջանին տարածքներ զիջել։

«Եթե հետևենք այդ անձի և ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչների՝ առնվազն վերջին մեկ տարվա խոսույթին, ապա կհասկանանք, որ այդ ամենը շատ բացահայտ է։ Բացահայտ է, որ նրանք ոչ միայն Տավուշի մի քանի գյուղ են զիջելու, այլ նաև՝ ուրիշ տարածքներ ևս»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ տարածքներ զիջելն Ադրբեջանի ուղիղ պահանջն է, և այդ երկրի բազմաթիվ պաշտոնյաներ տեղական լրատվամիջոցների հետ զրույցներում բացահայտ հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց է Հայաստանի Հանրապետությունից տարածքներ զիջել։

«Նրա վերջին ելույթներից պարզ էր, որ զիջել է, և դրանք վերջին զիջումները չեն։ Հաջորդ փուլում Ադրբեջանի ռազմական ուժերն ուղղակի մտնելու են Հայաստանի Հանրապետության տարածքներ և դե ֆակտո վերցնելու են դրանք։

Դրա իրավական հիմքը Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ստեղծեց արդեն երեկվա ելույթի ժամանակ՝ նաև իջեցնելով 29 800 ք/կմ թիվը (երեկվա ասուլիսի ընթացքում վերջինս նշել էր, որ ՀՀ տարածքի 29,800 ք/կմ կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 ք/կմ՝ խմբ.)։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այսկերպ պաշտոնապես լեգիտիմացրեց  Ադրբեջանի պահանջները, որ այդ երկրի զինված ուժերն ուղղակիորեն մուտք գործեն այդ տարածքներ և ոչ միայն այդ տարածքներ։

Հաջորդ փուլում ևս Ադրբեջանը տարածքներ է վերցնելու՝ հաշվի չառնելով ո՛չ Արծվաշենի անկլավի չափերը, ո՛չ մինչ այս իրենց գրաված տարածքները։ Ադրբեջանն իր գործողությունները կատարում է, իսկ սրանք լեգիտիմացնում են այդ գործողությունները»,- ասաց մեր զրուցակիցը։

Ստեփան Դանիելյանը միաժամանակ հիշեցրեց՝ նույնը տեղի ունեցավ Գորիս-Կապան ճանապարհին, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակային կերպով սկսեց օգտագործել հայկական գյուղերի ադրբեջանական տեղանունները։

«Սա արդեն Ադրբեջանին հիմք տվեց պնդելու, այդ թվում ՝միջազգային հանրության առջև, որ ինքը ճիշտ է։ Հիմա նույնն է կատարվում, և դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ սրանք իշխանության ղեկին են լինելու»,- ամփոփեց վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Անցյալ շրջանի մի դրվագի մասին խոսեմ, որը վերաբերում է 29 800 քկմ-ին: Երբ բանակցություններում խոսք գնաց, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն:

Ինչո՞ւ է շարունակվում այդ խոսակցությունը, մի պարզ պատճառով: Բրյուսելի բանակցային սենյակում այդ հարցը ծագեց՝ իսկ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով: Ինչ նկատի ունի Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով:

Այս ընթացքում, է որ խոսակցությունը զարգացավ դեպի այն կետը, որ երևի կան օբյեկտիվ տվյալներ, և պետք է հղում անել այդ տվյալի վրա: Գաղափարն ընդհանուր առմամբ դիտարկելի էր, եւ քննարկելի էր: Մենք ասացինք՝ շատ լավ, բայց մի րոպե, ի՞նչ թիվ: Պատկերացրեք իրադրության լարումը, որ կողմերը պետք է ասեն՝ մեր երկրի տարածքը այսքան է»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի հենց այդտեղ առաջացավ գաղափար, որ եկեք ուրեմն, հետո որ դուրս գանք, հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ:

«Այդ տվյալները փոխանցվեցին ԵՄ խորհրդի նախագահին և նա այդ թվերը հրապարակեց: Հետո պարզվեց, որ 29 800 թիվը կլորացրած է և տեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29 743 քկմ: Այդ թվում ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանի պետական մարմինների կայքերում Հայաստանի տարածքը 29 800-ից պակաս է գրված:

»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրիտանական հետախուզությունը «մեծ խաղի» մեջ է մտնում Հայաստանում. ИА REX

Հաջորդ գրառումը

Բնական է՝ վստահություն չկա, որ եթե առաջինը մենք հետ քաշվենք, ադրբեջանցիները չեն ստի. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

20 հունիսի, 2025

Վարկաբեկման փորձ՝ ընդդեմ բարեգործությանը

20/06/2025
20 հունիսի, 2025

Նորին մեծություն աղմուկը

20/06/2025
20 հունիսի, 2025

 «Գազա ներխուժելուց քսան ամիս անց էլ Գերմանիան դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել Իսրայելի դեմ»

20/06/2025
20 հունիսի, 2025

Ի՞նչ կորոշի Թրամփը՝ պատերա՞զմ, թե՞…

20/06/2025
Հաջորդ գրառումը

Բնական է՝ վստահություն չկա, որ եթե առաջինը մենք հետ քաշվենք, ադրբեջանցիները չեն ստի. քաղաքագետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական