Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ԵՄ առաքելության Իջևանի գրասենյակը հյուրընկալել է Վրաստանում Ավստրիայի դեսպանին ու ռազմական կցորդին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակից հայտնում են, որ ՀԵՄԱ Իջևանի օպերատիվ գրասենյակի թիմը հյուրընկալել էր Վրաստանում Ավստրիայի Ն.Գ. դեսպան Թոմաս Մյուելմանին և ռազմական կցորդ գնդապետ Ահամմերին:

«Մարդկանց անվտանգությանն ուղղված պարեկային շրջայցի ժամանակ ներկայացրինք առաքելության աշխատանքը և տարածքում տիրող իրավիճակը»,- հայտնում են առաքելությունից: