Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. եվս 2 հարց գաղտնի է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 7-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից չի զեկուցվում 36-ը: Եվս 2 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              «2000 թվականի հունիսի 21-ի Արձանագրությամբ հաստատված՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի մասին» կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

–              «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

–              «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

–              Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ 3449-ARM․ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» – վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում և վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր: