Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պինդ պահեք… շողքը կամ հոգեվարք ապրող բռնատիրական ռեժիմ. «Փաստ»

07/03/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերջին շրջանում ավելի ցայտուն է դրսևորում նշաններ, որոնք բնորոշ են հոգեվարք ապրող բռնատիրական ռեժիմներին և, հակառակը, ոչ մի կերպ բնորոշ չեն «ժողովրդական» կամ «ժողովրդի ընտրյալ» կառավարություններին, ինչպիսին սիրում է առիթ-անառիթ ներկայանալ ինքը՝ Փաշինյանը:

Ասվածի ամենից թարմ ու ցայտուն վկայությունը մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում արձանագրված աննախադեպ (էլի՝ աննախադեպ) խայտառակությունն էր: «Եռաբլուր» էր եկել Նիկոլ Փաշինյանը, ու նրա «պահպանության ծառայության» աշխատակիցները, ոստիկանների հետ համագործակցելով, հրմշտելով ու անշնորհքություն ցուցադրելով, տարածքից հեռացրեցին լրագրողներին:

Ամենից «ցնցողը» այդ ամենի «հիմնավորումն» էր, թե լրագրողները… հավատարմագրված չեն տվյալ «միջոցառումը», այն է՝ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցելելը լուսաբանելու համար: Ու փաշինյանական իշխանության այդ ծառաները անգամ իրենց նեղություն չտվեցին ճշտել լրագրողների տվյալները:

Սա նշում ենք, որովհետև, եթե եղել էր «հավատարմագրում», ինչպես պնդում էին փաշինյանական իշխանության այդ ներկայացուցիչները, ապա պետք է լիներ նաև հավատարմագրված լրագրողների ցանկ՝ լրատվամիջոցների նշումով: Գործնականում Փաշինյանի պահպանության ծառայության աշխատողները խոչընդոտեցին տվյալ վայրում օրինական հիմքով ներկա լրագրողներին՝ կատարել իրենց մասնագիտական պարտականությունը:

Առանց հավելյալ պրպտումների էլ պարզ է, որ լրագրողներին «տարածքից հեռացնելը» պահպանության ծառայության աշխատողների «գործատուի»՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն էր, որն էլ կատարվեց:

«Ժողովրդավարության բաստիոնի», «ժողովրդավարության աշխարհի չեմպիոն», իսկ իրականում պարզապես ոստիկանապետության վերածված Հայաստանի համար դա իսկապես էլ աննախադեպ էր: Առավել ևս զավեշտ է, երբ դա տեղի է ունենում լրագրող համարվող Փաշինյանի իշխանավարման ժամանակ և արվում է նրա իշխանության կողմից: Այն, որ Եռաբլուր մտնելիս էլ կարող են հավատարմագրում պահանջել լրագրողից, ինքնին խայտառակություն է:

Վաղը մյուս օրը հավատարմագրում կպահանջեն բոլոր այն փողոցներով քայլելու համար, որտեղով ենթադրաբար կարող է անցնել Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա ինքնին ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երևի ինքն իր շողքից էլ է, այսպես ասենք, զգուշանում: Պահպանության ծառայությանը հորդորեք, թող պինդ պահպանեն… շողքը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունն ուզում է խլե՞լ «Գնթունիքը». «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Ինչու սպանեցին Փարաքարի համայնքապետին. Ինչ կապ կա 7ամիս առաջ հնչած կրակոցների հետ. «Ժողովուրդ»

24/09/2025
Մամուլի տեսություն

Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց. «Ժողովուրդ»

24/09/2025
Մամուլի տեսություն

Դատախազությունը չրեր, մետաքսե թաշկինակներ ու շարֆեր է գնել. «Փաստինֆո»

22/09/2025
Մամուլի տեսություն

Սրբազանները կալանավայրում հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել

20/09/2025
Հաջորդ գրառումը

Ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական