Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱԶԳԵՆԻ ՖՈՒՏԲՈԼԸ

05/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վազգենը ֆուտբոլ սիրում էր ճիշտ այնքան, որքան գրականությունը: Լավ էր խաղում: Շատ անգամներ եմ նրան տեսել մարզադաշտում: Բայց մի խաղի մասին ուզում եմ պատմել:

Հավանաբար 1997 թվականն էր: Ասացին, որ «Հրազդան» մարզադաշտում ընկերական խաղ է նախաձեռնվել: Պիտի մրցեին Պաշտպանության նախարարության և Հայաստանում Իրանի դեսպանատան թիմերը: Նախարարն անձամբ էր կազմել մեր թիմի խաղացողների ցանկը, և բոլորը ներկայացան հրաշալի մարզավիճակում:

Խաղը սկսվեց: Սկզբում ամեն բան մարզական էր ու հաճելի: Հետո իրավիճակը հետզհետե փոխվեց, երբ Վազգենին համակեց մրցակցության ու ամեն գնով գերազանցելու մոլեգին ցանկությունը: Խաղը դարձավ մեկի պայքարն ընդդեմ բոլորի: Բավական էր մի անզգույշ փոխանցում, թեք հարված, և Վազգենը մոլեգնում էր, խաղացողին հեռացնում էր դաշտից ու փոխարինում էր մեկ ուրիշով: Բայց սա լարվածության ընդամենը մի մասն էր: Մյուս հատվածը «դիվանագիտականն» էր:

Բանն այն է, որ շատ շուտով հաշիվը դարձավ 10-0 հօգուտ մեր թիմի: Իրանցիները տխուր էին, եթե «տխուր» բառը կարող է բավարար համարվել նրանց իրական տրամադրությունը բնորոշելու համար: Բանը հասավ նրան, որ մի քանիսը մոտեցան Վազգենին ու նրա ականջին բաներ շշնջացին: Բովանդակությունը բոլորի համար պարզ էր. չէր կարելի բարեկամ երկրի դիվանագետներին հաղթել խայտառակ հաշվով: Բայց Վազգենը լսել անգամ չէր ուզում այդ մասին…

Մնում էր միակ ելքը՝ անհնազանդություն նախարարին: Ու հենց այդպես էլ եղավ: Մեր թիմի տղաները արեցին հնարավոր ամեն բան, որ մրցակիցը գոնե մեկ անգամ գրավի մեր դարպասը: Խաղը հենց այդ հաշվով էլ ավարտվեց՝ 10-1:

Հովիկ Չարխչյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այն անձինք են այսօր Բաքվում գերեվարված, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին, և ռուսները չե՞ն կարողանում նրանց բերել Հայաստան

Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական