20 հազարից ավելի մարդ եկել է Հայաստան Հնդկաստանից, Հնդկաստանում նրանց աշխատանքի համար հավաքագրման կենտրոններ կան, Հայաստանում եւս պիտի լինեն նրանցով զբաղվող կենտրոններ, որոնք աշխատանքով են ապահովում հնդիկներին: Խոշոր ընդհատակյա բիզնես է փաստորեն: Եթե արտագնա աշխատանքի գնացողներին ուզում եք հարկել, ինչու չե՞ք հայտնաբերում հնդիկ ստվերային աշխատողներին:Ի՞նչ է անում կառավարությունը՝ քսանհազարից ավելի հնդիկ աշխատանքային միգրանտներին հայտնաբերելու եւ հարկելու համար: Հարցերի այս շարքը Հայաստանի Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանին ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Ի պատասխան վարչապետ Փաշինյանը նշեց, թե այդ հարցով լրջորեն զբաղվում են կառավարությունում, բարձրացված հարցը լեգիտիմ համարեց, ընդունեց ի գիտություն եւ խոստացավ ընթացքում պատասխանել այս հարցին:
Մ. Խ.