Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շտապ կանչի մեկնողների ձեռքին ոչ թե թուղթ ու գրիչ, այլ պլանշետ կլինի

Սևակ Վարդումյան
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
97
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բայց դա չի լուծի 10.000 դրամի «մախինացիան»

Վերջերս «Ազգ»-ն ահազանգ էր ստացել քաղաքացիներից, որ «Շատապօգնություն» ծառայությունը կրկնակի գումար աշխատելու ձեւ է գտել: Բանն այն է, որ ծառայությանը կանչ տված քաղաքացիները, եթե ցանկանում են իրենց նախընտրած հիվանդանոցը տեղափոխվել, ծառայությանը պետք է 10.000 դրամ վճարեն: «Բայց լինում է նաեւ այնպես, որ բուժաշխատողները գումարը վերցնում են, այնուհետեւ ծառայությանը ներկայացնում, որ ոչ թե քաղաքացու ցանկությամբ, այլ իրենց նախաձեռնությամբ են օգնության կարիք ունեցողին այս կամ այն հիվանդանոց տեղափոխել: Եվ, փաստորեն, բուժաշխատողը ոչ միայն «Շտապօգնություն» ծառայության բյուջեից է աշխատավարձ ստանում, այլ իրեն է մնում նաեւ քաղաքացու վճարած 10 հազար դրամը»,- ասաց «Ազգ»-ի զրուցակիցը:

Դիտարկմանը, թե բուժառուները փողի հետ գործ չունեն եւ գումարը վճարում են բացառապես էլեկտրոնային եղանակով, մեր  զրուցակիցը հակադարձեց. «Քաղաքացիներից ոչ բոլորն են տեղյակ առցանց վճարման մասին: Եվ չի բացառվում, որ նրանք գումարը բժշկին կամ բուժքրոջն են տալիս, որ վերջիններս մուտք անեն: Ինքներդ էլ հասկանում եք, որ շտապօգնության բրիգադը քաղաքացուց վերցրած գումարը կարող է մուտք չանել, վերադասներին էլ ներկայացնել, որ, օրինակ, մահճակալ չլինելու պատճառով՝ իրենք (եւ ոչ թե քաղաքացին) են որոշել քաղաքացուն, օրինակ, Էրեբունուց Մալթաիա-Սեբաստիա տեղափոխել»:

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը վստահեցնում է՝ վաղվանից՝ մարտի 1-ից, կիրառության մեջ մտնող օնլյան համակարգը կբացառի նման դեպքերը: Ինչպե՞ս, «Ազգ»-ի հետ զրույցում բացատրում է. «Շտապօգնության թերթիկները կիրառությունից դուրս են գալիս, քաղաքացու մասին բոլոր տեսակի տվյալները գրանցվելու են առցանց համակարգում՝ պլանշետով: Ոչ թե բժիշկն է որոշելու՝ ո՞ր հիվանդանոց տեղափոխել հիվանդին, այլ՝ համակարգում այդ մասին ծանուցում է գալու: Իսկ եթե պացիենտը ցանկանա գումար վճարել եւ իր ցանկացած բուժհաստատություն տեղափոխվել, դա հնարավոր կլինի իրականացնել նաեւ հենց նույն համակարգի միջոցով»:

Ծառայության թվայնացումը, իհարկե, վատ չէ, ու մեկ քայլ առաջ է տեղեկատվական տեխնոլոգիաների՝ անընդհատ զարգացող ժամանակներում, բայց ո՞րն է երաշխիքը, որ բուժաշխատողը, վերոնկարագրյալ՝ գումարը վերցնելու, բայց մուտք չանելու «մեխանիմզը բանեցնելով» չի առաջնորդվելու նաեւ այս դեպքում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ւր են անհետացել «Ադեկվատ»-ները

Հաջորդ գրառումը

20 հազարից ավելի հնդիկ Հայաստանում

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

20 հազարից ավելի հնդիկ Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական