Օդեսայի միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացվել են Փարաջանովի աշխատանքները եւ տեղի է ունեցել ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ցուցահանդեսին ներկայացված է եղել Փարաջանովի 40 աշխատանքները, իսկ ռետրոսպեկտիվ ցուցադրության ընթացքում հանդիսատեսի դատին են ներկայացվել նրա «Սայաթ-Նովա», «Մոռացված նախնիների ստվերները», «Հակոբ Հովնաթան», «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմերը: Ի դեպ, Փարաջանովի աշխատանքների ցուցադրություն իրականացվում էր առաջին անգամ, իսկ ապագայում պատրաստվում են ցուցադրություններ կազմակերպել ինչպես Վիլնյուսում, այնպես էլ Ստամբուլում: