Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԲԵՌԼԻՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը պատրաստվում է կազմակերպել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը Երեւանում, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2014թ.: Բացօթյա համերգ կազմակերպելու պատճառը Արամ Խաչատրյան համերգասրահի փոքր լինելն է աշխարհահռչակ այդ նվագախմբի համերգների համար:

Ի դեպ, հաջորդ տարի «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը կտոնի իր ստեղծման 15-րդ հոբելյանը, որի շրջանակում Հայաստան կայցելեն Եվրոմիության անդամ երկրների երաժշտական փառատոնների ղեկավարները, քաղաքական գործիչներ եւ այլք:

Նման համերգների շնորհիվ միաժամանակ զարգանում է տուրիզմը Հայաստանում: