Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ողբերգական խեղկատակություն. Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ»դրաման՝ հայ բեմին

ԱԶԳ
22/02/2024
- 22 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
148
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրերս պրեմիերա էր. բեմադրվել էր ռուս գրականության «արծաթե դարի» փայլուն բանաստեղծ Ալ. Բլոկի վեց պիեսներից մեկը՝ «Բալագանչիկ»-ը: Բլոկի քնարական դրամաները ֆանտաստիկ ծայրահեղությունից մինչեւ ողբերգական դատապարտվածության զգացումով են հագեցած: Այդ դրամաներից երկուսը 2022-ին թարգմանել եւ առանձին գրքով հրատարակել է բանաստեղծ եւ թարգմանիչ Գագիկ Դավթյանը: Կարճ ժամանակ անց՝ նույն տարվա աշնանը, գրքում տեղ գտած «Արքան հրապարակում» երկը բեմադրվեց երաժշտական կոմեդիայի թատրոնում: Այն մտակեղեքման աստիճան ճշմարտություն էր պարունակում կործանիչ հեղափոխություններից ամբոխների սպասումների, արդյունքում՝ հիասթափությունների մասին, եւ այս ամենը՝ խորհրդանիշների լեզվով, որոնց երաժշտական իրացում էր տվել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: Երաժշտադրամատիկական այս ֆանտազիան երեւանյան պրեմիերաներից հետո հաջողությամբ ներկայացվել է Միլանում կայացած՝ «Մերկ թատրոն» անվամբ միջազգային փառատոնում: Եվ ահա շուրջ մեկ տարի անց թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն անդրադարձել է Բլոկի «Բալագանչիկ»-ին: Ներկայացումն ունի «Կոլումբինա» անունը՝ գործող անձանցից մեկի անունով: Երաժշտությունը դարձյալ հեղինակել է Վ. Շարաֆյանը, զգեստները՝ Աննա Գեւորգյանը, պարերը բեմադրել է Արտյոմ Գեւորգյանը:

«Ալ. Բլոկի բանաստեղծական ժառանգության կողքին բացառիկ տեղ ունի դրամատուրգիան,- ասում է Գ. Դավթյանը:- 1906-1920 թ.թ. նրա ստեղծած վեց պիեսները թեմաների բազմազանությամբ, խոսքի լակոնզմի հետ մեկտեղ իմաստային զարմանալի տարողությամբ, սյուժետային զարգացման անակնկալներով գալիս են հաստատելու, որ Բլոկը ոչ միայն որպես քնարերգու, այլեւ որպես դրամատուրգ, իր մեծ եւ դժվարին ճանապարհին միշտ որոնել է նորը եւ այսօր էլ նոր է ու արդիական, ինչպես ավելի քան մեկ դար առաջ»: Ահա թե ինչու է Հ. Ղազանչյանի ընտրությունը կանգ առել Բլոկի պիեսների վրա:

«Բալագան» բառը պարսկերենից թարգմանությամբ նշանակում է վերին սենյակ, պատշգամբ: Այն ժամանակի ընթացքում ստացել է թատերական, էստրադային ներկայացումների ժամանակավոր շինություն իմաստը: Փոխաբերական իմաստ էլ ունի՝ մարդկային գործելակերպ, որ նման է բալագանային տեսիլների, խեղկատակային է:

Պոեզիայի, երաժշտության, դասական վոկալի սինթեզը Հ. Ղազանչյանի բեմադրությունում դժվար է ամբողջապես նույնականացնել Բլոկի ստեղծագործության հետ: Մերօրյա մեկնաբանությունը «բալագանի» գաղափարը բերում, հանգեցնում է խելագարությանը, բեմադրության մեջ քանիցս հնչող հարցերը մերօրյա հնչողություն ունեն եւ հռետորական հարցումների պես պատասխանները մնում են օդից կախ, անպատասխան՝ «դու լսու՞մ ես», «դու սպասու՞մ ես»: Լռության եւ անհայտության ունկնդրումն ընդմիջվում է խենթանոցում զսպաշիկներով կաշկանդված կերպարների երեւակայական դեգերումներով, որոնցում սիրո անհավանական փնտրումը կա: Իսկ այդ սիրո առարկան, բեմադրիչի ներկայացմամբ, հենց արնակարմիր ձեռնոցներով կինն է՝ խենթերի համար անգույն, սառն ակներով բժիշկը, իսկ Պյեռոյի համար՝ գոյության երեւակայական աղբյուրը, եւ այդ երեւակայությունը սահմանակցում է խենթությանը: Զսպաշապիկներով կերպարները, պիտի ենթադրել վերնագրից, բալագանային տեսիլների մասնակիցներ խեղկատակներ են, միաժամանակ կյանքից ու մարդկանցից մերժվածներ:

Եվ ես՝ իրականության դարձերեսը հիշեցնող այս ողբերգական խեղկատակության հանդիսականս, հարց եմ տալիս՝ արդյոք ծանր ու կեղեքիչ չէ՞ այն թանձր մութ գույնը, որ մատուցվում է մեզ նոր ներկայացմամբ, թե՞ ներկայումս ապրած մեր օրերի չբարձրաձայնված հարցման արձագանքն է՝«դու լսո՞ւմ ես», «դու սպասու՞մ ես»: Եվ ինչի՞ն ենք սպասում մենք՝ խմբվելով իրար գլխի, ոնց ներկայացման մեջ՝ միստիկները:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. Միսաք Մանուշյանի աճյունը տեղափոխվում է Փարիզի պանթեոն

Հաջորդ գրառումը

Բառերի պատմությունից

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Բառերի պատմությունից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական