Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ՂԱՐԱՄՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Բիլի շախմատի մրցումներում հաջող ելույթներն է շարունակում Տիգրան Ղարամյանը, որը 7-րդ տուրում հաղթեց Միխայիլ Անտիպովին: Այս հաջողության շնորհիվ Ղարամյանը 5,5 միավորով Դրագան Սոլակի, Մաթեուշ Բարտելի եւ Պենտալա Հարիկրիշնայի հետ գլխավորեց աղյուսակը: 8-րդ տուրում Ղարամյանը սեւերով կխաղա հնդիկ գրոսմայստեր Հարիկրիշնայի հետ: