Իսպանիայում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում հաշտություն կնքելով Դանիել Պուլվետի հետ, Կարեն Գրիգորյանը վաստակեց 6 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 5,5-ական միավորով նրան հետապնդում են Օսկար Հաուգեն, Ալեքսեյ Բարսովը, Դանիել Պուլվետն ու Կարեն Մովսիսյանը: Վերջինս սեւերով հաղթեց Էստեբան Մոնտիլային:
Հովիկ Հայրապետյանը 5 միավորով ընթանում է 10-րդ տեղում: Նա հաշտություն կնքեց Նազար Ֆիրմանի հետ: