Վրացի մաքսավորները կանխել են «Սադախլո» անցակետի միջոցով 16,7 հազար լարիի՝ մոտ 6,2 հազար դոլարի ոսկյա զարդերի մաքսանենգության փորձը. տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով եկամուտների ծառայությանը:
Զննության ժամանակ օտարերկրյա քաղաքացուց առգրավել են 171.1 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Թե որ երկրի քաղաքացի է սահմանախախտը, չի նշվում։
Օտարերկրացու գործն ուղարկվել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա գործողությունների համար։