Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Հայտնի է «թռչող տաքսիի» արժեքը. չինական աէրոմոբիլի վաճառքը կսկսվի ապրիլի 1-ից

Չինական «Ehang» ընկերությունը հայտնել է, թե ինչ կարժենա իր թողարկած «EH 216-S» արէոմոբիլը։ Անօդաչու օդային տաքսին, որի վաճառքը կսկսվի ապրիլի 1-ից, կարելի է ձեռք բերել մոտ 335.000 դոլարով։ Այս մասին տեղեկացնում են «Ehang» ընկերությունից։

Անօդաչու օդային «տաքսին» նախատեսված է ընդհանուր մինչեւ 240 կգ քաշով երկու ուղեւորի համար։ Այն կարող է մինչեւ 130 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ ամբողջովին լիցքավորված մարտկոցն ունակ է առավելագունը 20 րոպեանոց թռիչք ապահովել։

«Ehang» ընկերությունն աէրոմոբիլը ներկայացրել էր դեռեւս 2016-ին։ Չինաստանի Քաղավիացիայի վարչությունն ընկերությանը նախորդ տարի էր վկայական տվել, ըստ որի՝ «թռչող մեքենան» կարող է օգտագործվել կոմերցիոն նպատակներով:

Ս․Վ․