Կիրակի, 26 Հուլիս, 2026

Շոլցն ասել է, որ Արևմուտքը չի ցանկանում բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև Ուկրաինայում

Արևմուտքը չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ուստի դաշինքն իր զինուժը չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Երկու բան, իմ կարծիքով, առանցքային նշանակություն ունի. առաջինը, Ռուսաստանի սպառնալիքն իրական է, ուստի մեր պաշտպանական և զսպման կարողությունները պետք է լինեն և մնան վստահելի»,- ասել է Շոլցը:

«Ինչպես նախկինում, այդպես էլ մնում է. մենք չենք ցանկանում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ուստի բոլոր նրանք, ովքեր աջակցում են Ուկրաինային, պատերազմի սկզբից ի վեր միակարծիք են եղել, որ մենք չենք ուղարկելու մեր սեփական զինվորներին Ուկրաինա», – ասել է Շոլցը:

«Եվրոպացիները պետք է զգալիորեն ավելի շատ մտահոգվեն իրենց անվտանգության համար այժմ և ապագայում»,- ասել է նա։ Շոլցի խոսքով՝ մենք պետք է ձգտենք դրան, և «կարևոր չէ, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը»։ 

Աղբյուր՝ ՏԱՍՍ