Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Թուրքերը նպատակ ունեն կտրել Հյուսիս-Հարավ ճանապարհը և փոխել տարաշածրջանի աշխարհաքաղաքականությունը

Իրանական «Շահրվանդ» օրաթերթն անդրադառնալով հայկական ու ադրբեջանական ուժերի վերջին բախմանը, գրել է․ «Սահմանային նոր բախումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց 5 ամիս անց»։

Երեքշաբթի օրը տեղի ունեցած բախման հետևանքով, ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր, հայկական կողմը՝ երեք զոհ և վիրավոր։
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այս բախումն Ալիևի կառավարության ծրագիրն է՝ Իրան-Հայաստան ճանապարհի կառուցումը խոչընդոտելու նպատակով։ 
Տարիներ շարունակ ընդգծվում է Իրանի ու Հայաստանի դերը Հյուսիս-Հարավ միջանցքում, որը Ռուսաստանը կապում է Հնդկաստանին։ Մոտ 3 ամիս առաջ, այդ հարցին անդրադարձ էր եղել  Ռուսաստանի փոխվարչապետի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։ 

Caucasus Studies Channel-ը բախման կապակցությամբ գրել է․ «Բախումները սկսվեցին Իրան-Հայաստան ճանապարհի շինարարության մեկնարկից հետո։ 
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է։ Կապալառու կազմակերպությունը այժմ իրականացնում է մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, կառուցվում է շինարարի բազան‚ ներմուծվում է շինտեխնիկա։ Այս ճանապարհը կդիվերսիֆիկացնի Հյուսիս-Հարավ տարանցումը  և կզսպի Աստարա-Բաքու երթուղու վրա Բաքու-Թուրքիա առանցքի ճնշումը:
Լազուլիի ճնապարահի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի կապակցությամբ Թուրքիայի ծրագիրը լուրջ սպառնալիքի տակ կդնի Իրանի դերը միջազգային առևտրում»։ 

Տպավորություն է ստեղծվում, որ Բաքվի ու Երևանի միջև վերջին բախումը ծրագրվել է Թուրքիայում՝ Հյուսիս-Հարավ միջանցքը կտրելու և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագրի գործադրմամբ Իրանի մուտքը Հայաստան և Եվրոպա կտրելու  նպատակով։

https://parstoday.ir/hy/news/armenia-i213870