Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Վահան Քերոբյանն ԱԱԾ-ում է

Քիչ առաջ կայքերը տեղեկացրեցին, Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանն ԱԱԾ-ում է և հնարավոր է՝ նա կալանավորվի։

Aysor.am-ի հետ զրույցում Վահան Քերոբյանը նշել է, որ այս պահին ոչինչ չունի ասելու, նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ԱԱԾ-ում լինելու փաստը.

«Կներեք, այս պահին լրագրողների հետ զրուցելու ոչինչ չունեմ, բան չկա ասելու»։

Իսկ Radar Armenia-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնից փոխանցեցին. «Հետևեք պաշտոնական լրահոսին»։

Հիշեցնենք, որ այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահան Քերոբյանի ազատման հրամանագիրը։