Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր պատերազմի համար աշխարհաքաղաքական անհրաժեշտ նախապայմաններ չկան. Ադրբեջանը դեռ չի մարսել ԼՂ բնակչության էթնիկ զտումը. Դավիթ Ստեփանյան

14/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը տեսանելի ապագայում՝ այն է մոտակա ամիսներին, հայ-ադրբեջանական նոր պատերազմի կամ մասշտաբային բախման հիմքեր չի տեսնում։

«Պատերազմի համար չկան աշխարհաքաղաքական անհրաժեշտ նախապայմաններ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հետո դեռ չի մարսել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումը։ Այդ երկիրը դեռ շատ մեծ աշխատանքներ պետք է տանի, որպեսզի մարսի այդ ամենը, եթե, իհարկե, կարողանա»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով նախօրեին Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիային, Դավիթ Ստեփանյանը նկատեց՝ նմանօրինակ էսկալացիաներն անհնար է լիովին բացառել. դրանք կան և շարունակվելու են, որովհետև Իլհամ Ալիևի՝ 2020 թվականից ի վեր՝ Ադրբեջանի իշխանության ղեկին հայտնվելուց հետո, սպանությունները նրա ռեժիմի կողմից Հայաստանի նկատմամբ  օգտագործվում են որպես մահակ։

«Փորձ է արվում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ այս կամ այն զիջումը կորզելու նպատակով, և մենք տեսնում ենք, որ մանավանդ վերջին տարիներին այս քաղաքականությունը, կարծես թե, իրեն արդարացնում է։ Ուրեմն ինչո՞ւ պետք է Ալիևը հրաժարվի այդ մահակից։
Ներքին Հանդի ուղղությամբ նախօրեի ցավալի միջադեպը՝ հերթական սպանությունները, մեծ հաշվով այդ նույն օպերայից են։

Այդ միջադեպն օգտագործվել է Ադրբեջանի կողմից և լիովին տեղավորվում է այդ երկրի քաղաքականության տրամաբանության մեջ։ Իսկ Ադրբեջանի վարած քաղաքականության հիմքում ընկած է մեկ ցանկություն՝ Հայաստանի հետ ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չստորագրել, չճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և Հայաստանի նկատմամբ շարունակել սողացող ագրեսիան կամ հիբրիդային պատերազմը»,- ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում, Դավիթ Ստեփանյանն ընդգծեց՝ այս քաղաքականության մեջ Ռուսաստանն Ադրբեջանի հետ է։

«Նրանք աշխատում են ձեռք ձեռքի տված, որովհետև ունեն նույն շահերը, և Ռուսաստանի հետ ասոցացվող ՀԱՊԿ-ը չի կարող բացառություն կազմել»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը՝ շեշտելով՝ «իրավիճակի կարգավորման համար խաղաղության պայմանագիր է անհրաժեշտ»։

«Որոշ պետությունների կողմից Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ավազանի ռեսուրսներից օգտվելու, դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու փորձեր են արձանագրվում», – ասել է Սերդյուկովը՝ նշելով, թե այդ նպատակին հասնելու համար ակտիվորեն օգտագործվում է նաև հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտի հավանականությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գագիկ Գինոսյանի մահը ցնցել է բոլորիս, բայց նրա աշխատանքը պետք է շարունակվի. «Կարին»

Հաջորդ գրառումը

Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա խաղաղություն չի՛ ժողովուրդների միջև, այլ սա խաղաղություն է իշխող էլիտաների միջև. Արա Պողոսյան

21/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնոմ եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական